Նորություններ

2018-10-18 18:01:00 | Նորություններ
Մխիթար Հայրապետյանն ընդունեց Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին

Հոկտեմբերի 18-ին սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը հյուրընկալեց Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին: Նրան ուղեկցում էր Հայր Եղիա վարդապետ Քիլաղբջյանը:


Ողջունելով հյուրերին՝ Մխիթար Հայրապետյանը բարձր գնահատեց Մխիթարյան միաբանության բեղուն գործունեությանն ու հսկայական դերակատարությանը: Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը նախարարի պաշտոնակատարին ներկայացրեց Պո-Արաքս մշակութային ընկերակցության (Իտալիա) աշխատանքերը, որոնց նպատակը հայոց լեզվի պահպանումն ու զարգացումն է հատկապես սփյուռքում։ «1986 թվականից ամեն տարի օգոստոսին Վենետիկի պետական համալսարանի հայագիտական ամբիոնի աջակցությամբ կազմակերպվում է հայոց լեզվի և մշակույթի խտացված դասընթաց: Մեծ է ցանկությունը, որ այդ ամառային դասընթացների վկայականները ճանաչվեն նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից»,-նշեց Սրբազանը:


Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը անդրադարձավ նաև սփյուռքում և Հայաստանում գրաբարի ուսուցման, միասնական ուղղագրության և սփյուռքի կրթօջախներում հայերենի դասագրքերի խնդիրներին:


Մխիթար Հայրապետյանը, անդրադառնալով բարձրացված հարցերին, շեշտեց, որ նոյեմբերին կձևավորվի միջգերատեսչական հանձնաժողով՝ սփյուռքի ու կրթության և գիտության նախարարությունների, կրթական գործունեությամբ զբաղվող մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանձնաժողովը կփորձի վերլուծել սփյուռքի կրթական խնդիրները, հաջողված փորձը և լուծումներ գտնել՝ խորհրդակցելով նաև սփյուռքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ավարտին Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը Մխիթար Հայրապետյանին հրավիրեց Վենետիկ՝ ծանոթանալու Մխիթարյան միաբանության ահռելի ժառանգությանը:

Կցված նկարներ`

  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Մայիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: