Նորություններ

2018-10-17 17:51:00 | Նորություններ
Դասախոսություն՝ «Ֆրանսիացի հայագետների կապը Մխիթարյան միաբանության հետ՝ սկսած 1700 թվականներից» թեմայով

Հոկտեմբերի 17-ին  Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում սփյուռքի նախարարության և  Նարեկացի արվեստի միության աջակցությամբ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Ֆրանսիացի հայագետների կապը Մխիթարյան միաբանության հետ՝ սկսած 1700 թվականներից» թեմայով դասախոսություն: Բանախոսը Մխիթարյան միաբանության անդամ, Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի տնօրեն Հարություն վարդապետ Պզտիկյանն էր:   


«Դեռևս Լյուդովիկոս 14-րդը փնտրում էր խելացի մտավորականների և իր հպատակներին ուղարկում է հայկական եկեղեցիներ` իր մոտ բերելու հայ վանականերին. այս մասին են վկայում 600 ձեռագրեր, որոնք պահպանվում են արխիվներում»- իր խոսքում նշեց վարդապետը:


Բանախոսը պատմեց, որ ֆրանսիացի հայագետները ամիսներ, երբեմն տարիներ էին անցկացնում Մխիթարյան միաբանությունում, նրանք գիտեին հայերենի արժեքը և գնահատում էին ձեռագրերի բովանդակության հարստությունը, քանի որ դրանցում կար գրականություն, որը վաղուց կորել էր Եվրոպայում, այնինչ 5-րդ, 7-րդ, 9-րդ դարերում թարգմանվել էր հայերեն:


«Մենք նրանցից ոչինչ չունեինք սովորելու, բայց, դրա փոխարեն, մենք նրանց հնարավորություն ընձեռեցինք թարգմանել մեր ձեռագրերի բովանդակությունը: Հայագետները տեսան, որ միաբանությունում կան գրքեր, որոնց ոչ լատիներնն է պահպանվել, ոչ հունարենը: Դրանք թարգմանելու համար շատերը սկսեցին հայերեն սովորել, զարգացնել այդ լեզուն, և այն շատ կարևորվեց: Վիկտոր Լանգլուան ասում էր, որ հայ  գրականությունն արևելքի ամենահարուստ գրականություններից մեկն է: Այդ գիտակցությունը տարածվեց Գերմանիայում, Իտալիայում և հայագետները շատացան»,-շեշտեց Հարություն վարդապետ Պզտիկյանը:


Նա փաստեց, որ միաբանությունում առկա ձեռագրերում դեռ շատ նյութեր կան, որոնք ենթակա են ուսումնասիրության և հայագիտության նկատմամբ հետաքրքրությունը մինչ օրս հատկապես մեծ է ֆրանսիացիների կողմից:


Նշենք, որ Հարություն Պզտիկյանը նաև նկարում է: Նա հանդիսանում է նաև ՀՀ նկարիչների և Գրողների միության անդամ:

Կցված նկարներ`

  
  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Մայիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: