Նորություններ

2018-10-16 17:01:00 | Նորություններ
Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում

Հոկտեմբերի 16-ին Հյուսիսային պողոտայում սփյուռքի նախարարության, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ճանաչել: Պաշտպանել: Իրագործել:» ծրագրի շրջանակում՝ «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի, ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ Կարիտաս Ավստրիայի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ բացվեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը: Այն այս անգամ նվիրված է Երևանի 2800-ամյակին:


Խոսելով նմանատիպ միջոցառումների կարևորության մասին՝ սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը մասնավորապես նշեց. «Սա հիանալի հնարավորություն է Հայաստանում սիրիահայերի սոցիալ-տնտեսական ինտեգրմանը աջակցելու, իրենց արտադրությունը ներկայացնելու, գումար վաստակելու, տեղական շուկա նոր շունչ և նոր մշակույթ բերելու և փոքր ու միջին բիզնեսի ոլորտում մրցակցությանը նպաստելու համար»:


Ցուցահանդես-տոնավաճառի շրջանակներում այսօր և վաղը 50-ից ավելի սիրիահայեր հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց ձեռքի աշխատանքներն ու զարդերը, քաղցրավենիք ու արևելքի համային բազմերանգությամբ ֆալաֆել:

Կցված նկարներ`

  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Օգոստոս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: