Նորություններ

2018-10-10 17:05:00 | Նորություններ
Թավշյա հեղափոխությունն ավստրալահայ ընտանիքին Հայաստան բերեց

Հոկտեմբերի 10-ին Ավստրալիայից իրենց երկու երեխաների հետ Հայաստան ժամանեցին ամուսիններ Արա Աղաջանյանն և Մարինա Օգանեսյանը, որոնք որոշել են բնակություն հաստատել Երևանում:


«Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորեցին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր Գրիգորյանը, նախարարության աշխատակիցները և ընտանիքի բարեկամները:


Բաբկեն Տեր Գրիգորյանը, բարի գալուստ մաղթելով հայրենադարձ ընտանիքին, կարևորեց հայրենիք վերադառնալու որոշումը՝ հույս հայտնելով, որ նրանց քայլը շատ սփյուռքահայերի համար օրինակ կդառնա: «Այս ընտանիքի հայրենադարձվելը խոսում է այն մասին, որ սփյուռքը հետաքրքրված է Հայաստանով, որ սփյուռքահայերը այլևս Հայրենիք են գալիս ո՛չ թե զբոսաշրջիկի կարգավիճակով, այլ սեփականատիրոջ իրավունքով»,-  ընդգծեց փոխնախարարը:


Արա Աղաջանյանն էլ նշեց, որ իրենց ուրախությունն ու հուզմունքն աննկարագրելի են, քանի որ այս օրվան երկար են սպասել: Լինելով տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) մասնագետ՝ նա ցանկանում է իր վերադարձով օգտակար լինել Հայաստանի զարգացմանը, ներդրում անել և աշխատատեղեր ստեղծել:


«Դեռ անցյալ տարի էինք որոշել Հայաստանում հաստատվել, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվում էր: Գարնանը Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը նոր խթան հանդիսացավ, որոշեցինք շտապել և մինչև տարեվերջ հայրենիք տեղափոխվել: Մեծ հույսերով ենք եկել: ճիշտ է, գիտակցում ենք, որ դժվարությունների բախվելու ենք, բայց չենք վհատվում, քանի որ գիտենք՝ ամեն ինչ լավ է լինելու»,- նշեց Արա Աղաջանյանը:


Մարինա Օգաննեսյանը ընդգծեց, որ հայրենիքում մշտական բնակություն հաստատելու հիմնական պատճառն իրենց երեխաների՝ 10-ամյա Արսենի և 13-ամյա Գայանեի ապագայով մտահոգ լինելն է եղել:


«Մեր երեխաները ծնվել և մեծացել են հեռավոր Սիդնեյում, սակայն հաճախակի այցելել և սերտ կապ են ունեցել Հայրենիքի հետ: Մենք էլ ամեն կերպ հետևել ենք նրանց ինքնության ու ազգային դիմագծի պահպանմանը: Սա է պատճառը, որ ցանկանում ենք, որ նրանք Հայաստանում դպրոց հաճախեն և իրենց ապագան այստեղ կերտեն»,-ասաց Մարիա Օգաննեսյանը:

Կցված նկարներ`

  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Դեկտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: