Նորություններ

2018-10-06 18:17:00 | Նորություններ
Սփյուռքի նախարարության աշխատակիցների այցելությունը Մխիթարյան կենտրոն

Սփյուռքի նախարարության և Մխիթարյան միաբանության, Հայաստանում Մխիթարյան կենտրոնի հետ համագործակցության շրջանակները վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել են: Իրականացված համատեղ միջոցառումները, գիտաժողովները, հանդիպումները Մխիթարյան միաբանության հոգևոր հայրերի, պատկառելի մխիթարյանականների հետ, նրանց ակտիվ մասնակցությունը հայ  գիտնականների հետ արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման, ուղղագրությունների խնդիրների քննարկումներին նվիրված և բազմաթիվ այլ ձեռնարկներին վկայությունն են գործընկերային հարաբերությունների զարգացման: 2017թ. սեպտեմբերից մեկնարկած Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան Մայրավանքի հաստատման 300-ամյակի միջոցառումների շրջանակներում Սփյուռքի նախարարության աջակցությամբ նախատեսվում է հոկտեմբերին կազմակերպել հայկական ամենահին և ամենաերկարակյաց հանդեսի՝ «Բազմավէպ»-ի 175-ամյակին նվիրված գիտաժողովը:


Պատմությանը հայտնի Մխիթարյանների կրթական, ազգային-քրիստոնեական դաստիարակության ուղղությամբ բազմաբովանդակ գործունեության արգասիքներից են եղել Մխիթարյան դպրոցների հիմնումը աշխարհի տարբեր երկրներում՝ 1736 թվականից սկսած: Մինչև վերջին ժամանակները գործել է շուրջ 30 Մխիթարյան վարժարան։ Այսօր Մխիթարյանների տնօրինության տակ գործում են մեկ տասնյակի չհասնող հոգևոր կրթարաններ՝ վարժարան, ընծայարան, լիցեյ:   1994 թվականից Երևանում հիմնված Մխիթարյանների կենտրոնում բացվել է ժառանգավորաց դպրոց, ուր գործում են նաև մատուռ և գրադարան։ 


Հոկտեմբերի 4-ին նախարարության համահայկական, միջազգային և հոգևոր կառույցների հետ կապերի վարչության աշխատակիցները՝ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Երեմ Սիմոնյանի ղեկավարությամբ աշխատանքային այց կազմակերպեցին Հայաստանում Մխիթարյան կենտրոն՝ ծանոթանալու կենտրոնի, դպրոցի գործունեությանը: Հայաստանի Մխիթարյան կենտրոնի տնօրենն է Հայր Եղիա վարդապետ Քիլաղպյանը, իսկ փոխտնօրենը՝ Հայր Գևորգ վարդապետ Սարգիսյանը: Կենտրոնում հանդիպմանը մասնակցեցին նաև Վիեննայի Մխիթարյան միաբանության աբբահայր Հայր Պողոս ծ. Վրդ. Գոճանյանը և Ֆրանսիայի Մխիթարյան կենտրոնի տնօրեն Հայր Հարություն վրդ Պզտիկյանը:  Նախարարության աշխատակիցները իրենց հետ տարել էին մոտ  120 կտոր գրքեր՝ գիտահանրամատչելի, հայագիտական, այդ թվում՝ սփյուռքագիտական, պատմական ուսումնասիրություններ, հոգևոր-մշակութային, գեղարվեստական գրականություն, խտասալիկներ, այլ նյութեր, որոնք նվիրեցին կենտրոնին՝ գրադարանային ֆոնդը համալրելու համար: Նախարարության աշխատակիցները շրջայց կատարեցին կենտրոնում, եղան դասասենյակներում, ծանոթացան ուսումնական ծրագրին, դպրոցի սաներին:


Ներկա գտնվեցին նաև մատուցված Սուրբ պատարագին:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Հոկտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: