Նորություններ

2018-10-08 00:00:00 | Նորություններ
«Մենք ուժեղ Հայաստանը տեսնում ենք ուժեղ սփյուռքով, ուժեղ սփյուռքը՝ ուժեղ Հայաստանով». Մխիթար Հայրապետյան

«Երբեմն նյութականը ավելի անկարևոր է, քան հայրենիքի հոգատարությունը, ուշադրությունն ու սերն այն մարդկանց հանդեպ, ովքեր ամենաշատն ունեն այդ ամենի կարիքը: Եվ երբ քայլում էի Հալեպի Նոր գյուղ հայկական թաղմասում, այնտեղ ապրող հայերը սկզբում զարմանքով նայեցին ինձ, և հետո ապա զգացին, որ ես իմ հետ տարել եմ այդ սերը»,-վերհիշելով Սիրիա կատարած այցը՝ ընդգծում է սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: Հայաստանը պետք է անի իր լավագույնը, նույնիսկ անհնարինը, որ ընդունի սիրիահայերին՝ ստեղծելով պայմաններ ապրելու, արարելու ու ստեղծագործելու համար:


Նախարարն ամփոփում է մերձավորարևելյան երկրներ կատարած այցերն ու առանձնացնում համայնքային մի շարք խնդիրներ, որոնք հիմնականում վերաբերում են ուսուցիչների սակավությանը, նրանց վերապատրաստման անհրաժեշտությանը, Հայաստանից հեռարձակվող հաղորդաշարերի բովանդակային շեշտադրումներին, արևմտահայերենի պահպանմանը, ձուլման վտանգներին, հայրենիքի հետ կապի ակտիվացմանը: Նախարարությունում արդեն իսկ ձևավորված աշխատանքային խմբերը փորձում են լուծումներ գտնել, մշակել ռազմավարություններ և անել գործնական քայլեր:


«Մենք ունենք բացառիկ հնարավորություն սփյուռքի հետ մեր կապերը, աշխատանքը վերաժևորելու և մաքուր էջից սկսելու համար: Բոլոր սփյուռքահայերի համար մենք դեսպան ենք կառավարությունում: Չեն լինելու սփյուռքյան այնպիսի անհատներ, կառույցներ, կուսակցություններ ու կազմակերպություններ, որոնք կլինեն մերժված»,-շեշտում է նախարարն ու հավելում, որ եթե կա Հայաստանի հետ աշխատանքի, Հայաստանի ու Արցախի տնտեսական կայուն զարգացման, անվտանգության, հայապահանության, հայրենիք-սփյուռք կապի ամրապնդման օրակարգ, ապա նախարարությունը պատրաստ է համագործակցության ու համատեղ աշխատանքի:


Այսօր սփյուռքի նախարարությունը նոր առաջնահերթություններ ու գործելաոճ ունի, որը հստակ ուղերձ է փոխանցում սփյուռքահայերին: Այդ ուղերձը սփյուռքի նախարարը բանաձևում է հետևյալ կերպ. «Եթե դուք որոշել եք գալ Հայաստան, պետությունն այսօր անում է լավագույնը պայմաններ ու հնարավորություններ ստեղծելու համար, որ դուք ձեզ զգաք տանը, այլևս երբեք չմտածեք Հայաստանից կրկին հեռանալու մասին, ներդաշնակ լինեք ձեր հողի վրա: Բայց միևնույն ժամանակ, եթե դուք որոշել եք մնալ ձեր բնակության վայրում, ապա մենք պատրաստ ենք ձեզ հետ աշխատել և օգնել: Մենք ուժեղ Հայաստանը տեսնում ենք ուժեղ սփյուռքով, ուժեղ սփյուռքը՝ ուժեղ Հայաստանով»:


Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Մխիթար Հայրապետյանն առանձնացնում է Եգիպտոս-Կիպրոս-Հունաստան-Հայաստան սփյուռքի հարցերով քառակողմ համաձայնագրի կնքումը, որը Հայաստանի նախաձեռնությամբ տեղի կունենա Երևանում հոկտեմբերի վերջին, երբ այստեղ կժամանեն  Եգիպտոսի ներգաղթի և եգիպտացի արտագաղթածների նախարար Նաբիլա Մաքրամը, Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսը և Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքը:


Ահա այսպես, նախարարությունն ամեն օր փորձում է մեկ քայլ առաջ անցնել ամենօրյա նվիրված աշխատանքով, սկզբունքայնությամբ, վճռականությամբ ու հեղափոխական մտածողությամբ՝ հաշվի առնելով առողջ քննադատությունն ու կարևորելով թիմային ոգին, փոխադարձ սերը, հոգատարությունն ու պատասխանատվությունը:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Հոկտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: