Նորություններ

2018-09-11 00:00:00 | Նորություններ
Սփյուռքի նախարարն ընդունեց Հայաստանում Սիրիայի դեսպանին

Սեպտեմբերի 11-ին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմին:


Ողջունելով դեսպանին՝ նախարար Մխիթար Հայրապետյանը նշեց, որ Սիրիա պետությունը Հայաստանի Հանրապետության համար բարեկամական երկիր է, և դա պատմության ողջ ընթացքում ապացուցված փաստ է: «Մենք մշտապես հիշում ենք այն մեծագույն աջակցությունը, որ Ձեր երկիրը ցուցաբերել է մեր ժողովրդի ամենածանր շրջանում: Սիրիայի հայ արմատներով քաղաքացիները ունեն երկու տուն՝ Հայաստանը և Սիրիան, և որտեղ էլ մեր հայրենակիցները նախընտրեն ապրել, արարել, աշխատել, մենք՝ որպես սփյուռքի նախարարություն, աջակցելու ենք նրան»,-նշեց սփյուռքի նախարարն և հավելեց, որ նախարարությունը սիրիահայերի հետ աշխատելիս կարևոր մանդատ, նաև կողմերին մեկ սեղանի շուրջ հավաքելու, ընդհանուր օրակարգ ձևավորելու հաջողված փորձ ունի: Նախարարը կարևորեց նաև սիրիահայ համայնքի միասնականությունն ու համայնքի հետ համակարգված աշխատանքը:


«Այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, ցավ է պատճառում նաև մեզ, և մենք աղոթում ենք Սիրիայի ժողովրդի խաղաղ կեցության համար»,-նշեց Մխիթար Հայրապետյանը:


Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմը շնորհակալություն հայտնեց Հայաստանի կողմից Սիրիայի ժողովրդին ցուցաբերված աջակցության համար: «Մենք սիրիահայերին համարում ենք Սիրիայի հասարակության անքակտելի մասը: Միևնույն ժամանակ բարձր ենք գնահատում  հայաստանյան կյանքին սիրիահայերի ինտեգրմանն ուղղված Հայաստանի, սփյուռքի նախարարության և մի շարք միջազգային կառույցների ջանքերը»,-նշեց դեսպանն ու շեշտեց, որ Սիրիայում խաղաղության հաստատումից հետո շատերը կվերադառնան իրենց ծծնդավայր, և սա կարևոր է նաև մշակութային բազմազանությամբ աչքի ընկնող Մերձավոր Արևելքի համար:


Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմը կարևորեց նաև համանքային խորհրդի ձևավորման անհրաժեշտությունը, որի կազմում հիմնականում կլինեն երիտասարդներ: Դեսպանը ակնկալեց նախարարության աջակցությունը Հայաստանում հաստատված սիրիահայերի հստակ թիվը պարզելու և արձանագրելու գործում:


Հանդիպման ավարտին սփյուռքի նախարարը համագործակցելու պատրաստակամություն հայտնեց:

Կցված նկարներ`

  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Սեպտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: