Նորություններ

2018-09-11 00:00:00 | Նորություններ
Հայաստանի Մխիթարյան կենտրոնի տնօրենն այցելեց սփյուռքի նախարարություն

Սեպտեմբերի 11-ին ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Հայաստանի Մխիթարյան կենտրոնի տնօրեն Հայր Եղիա վարդապետ Քիլաղպյանին և վարժարանի փոխտնօրեն Հայր Գևորգ վարդապետ Սարգիսյանին: 


 Նախարարը հետաքրքրվեց կենտրոնի գործունեությամբ, հաջողություններով ու խնդիրներով: «Մենք պատրաստ ենք համակողմանի աջակցություն ցուցաբերել ձեր բոլոր նախաձեռնություններին ու ծրագրերին: Մշտապես կապի մեջ եղեք նախարարության հետ, մասնակցեք մեր ծրագրերին», - հավելեց նա:

Հայր Եղիա վարդապետ Քիլաղպյանը ներկայացրեց կենտրոնի աշխատանքները, կրթական և այլ հարցերի վերաբերյալ իր մտահոգություններն ու անելիքները, պատմեց սահմանամերձ Չորաթան գյուղում բացված փոքրիկ կենտրոնի մասին, ու հաճախում են գյուղի բոլոր երեխաները : Դասավանդվում է լեզու, երգ, պար, շախմատ, ասեղնագործություն և այլն:


 Զրույցի ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցության ուղղություններն ու հեռանկարները:

 


Մինչև Մխիթարյան միաբանության հիմնադրումը Մխիթար Սեբաստացին դպրոցներ է բացել տարբեր հայաբնակ քաղաքներում։ Աշխարհի տարբեր մասերում 1736 թվականից մինչ մեր օրերը գործել է շուրջ 30 Մխիթարյան վարժարան։


1990-ական թվականների սկզբին Վիեննայի Մխիթարյանների միաբանությունը վարձակալության հիմունքով Հայաստանի Հանրապետության դեսպանությանը տրամադրել է մասնաշենք և դրա դիմաց Հայաստանի Հանրապետությունում ստանցել հողակտոր և շինություն՝ Ավան համայնքում վարժարան հիմնելու նպատակով։ 1994 թ. Երևանում բացվել է Մխիթարյանների կենտրոնը, ուր գործում է ժառանգավորաց դպրոց, կա նաև մատուռ և գրադարան։

 

Կցված նկարներ`

  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Նոյեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: