Նորություններ

2018-09-10 18:17:00 | Նորություններ
Սփյուռքի նախարարն ընդունեց Վալերի Սահարյանին

Սեպտեմբերի 10-ին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպեց «Արմենիա պրոդակշն» պրոդյուսերական կենտրոնի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր Վալերի Սահարյանի հետ:


Ներկայացնելով իր գործունեությունը՝ հյուրը նշեց, որ նոր շունչ է առկա Հայաստանում, ստեղծվում են իրական արժեքներ, և այս ամենը նոր մի բանի մասին մտածելու, նոր նախաձեռնություններով հանդես գալու ազդակներ է տալիս:


Վալերի Սահարյանը նախարարին տեղեկացրեց, որ նախատեսվում է նոր ձևաչափով մրցանակաբաշխություն կազմակերպել, որը կկրի «Ազգի պարծանքներ» անվանումը, ամեն տարի կիրականացվի հայկական խոշոր համայնքներ ունեցող երկրներից մեկում և կբացահայտի, կհանրահռչակի տաղանդավոր հայերին: Նրանք կարող են ներկայացնել տարբեր բնագավառներ՝ մշակույթ, բժշկություն, բիզնես և այլն: Որպես օրինակ Վալերի Սահարյանը ներկայացրեց ամերիկահայ սրտաբան Հրայր Հովակիմյանին, ով բազմաթիվ կյանքեր է փրկել և իրական հերոս է: Մխիթար Հայրապետյանը, համաձայնելով Վալերի Սահարյանի հետ, նշեց, որ Հրայր Հովակիմյանի օրինակը իրոք շատ ոգևորիչ է, և նրա մասին ֆիլմ նկարահանելու առաջարկ արեց:


«Հեղափոխությունից հետո այսպիսի մրցանակաբաշխություն անցկացնելու գաղափարը ծնվեց»,-ասաց հայտնի պրոդյուսերը և հավելեց, որ ցանկություն կա այն իրագործել սփյուռքի նախարարության հետ համատեղ: «Մրցանակակիրների ընտրության հարցում է մեզ անհրաժեշտ նախարարության աջակցությունը», -նշեց հյուրը:


Նախարար Մխիթար Հայրապետյանը համագործակցության պատրաստակամություն հայտնեց:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Սեպտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: