Նորություններ

2018-08-06 00:00:00 | Նորություններ
Նախարարը Նյու Յորքում հանդիպել է «Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի» ներկայացուցիչների հետ

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն իր հանդիպումները շարունակել է նաև Նյու Յորքում և Նյու Ջերսիում:


Նախարարը Նյու Յորքում հանդիպել է  հայկական բանակին մեծ աջակցություն ցուցաբերող «Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի»  ներկայացուցիչների հետ, ապա այցելել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն:


Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայ ավետարանական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Օշական Արք. Չոլոյանի և հոգևոր դասի հետ:


Նախարարը հանդիպել է նաև  ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի հետ:


Հանդիպումները շարունակվել են  «Կարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանի և «Թավիդյան» կրթական հիմնադրամի նախագահ Ասո Դավիդյանի հետ:


Նյու Ջերսիում՝ Թեքեյան մշակութային կենտրոնում, նախարարը  հանդիպել է  հայ համայնքի մի քանի տասնյակ ներկայացուցիչների հետ:


Հանդիպում է եղել նաև Ռամկավար ազատական կուսակցության նախագահ Նորայր Մգրդչյանի, Հայ օգնության միության, Հայ մարմնակրթական ընդհանուր միության, Համազգային հայ կրթական և մշակութային միության, Հայ երիտասարդաց դաշնակցության ղեկավարների և ներկայացուցիչների հետ:

Կցված նկարներ`

  
  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Դեկտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: