Նորություններ

2018-08-03 15:03:00 | Նորություններ
Համաավետարանական երիտասարդական համագումարի շրջանակում Հայաստան կժամանի շուրջ 150 սփյուռքահայ երիտասարդ

Օգոստոսի 3-ին սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր Գրիգորյանն այցելեց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղ: Այցի նպատակն էր հանդիպել ընկերակցության մեկդարյա հոբելյանի առիթով օգոստոսի 2-ից 16-ը տեղի ունեցող Համաավետարանական երիտասարդական համագումարի շրջանակներում աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած շուրջ 150 սփյուռքահայ երիտասարդի հետ:


Հանդիպումից առաջ սփյուռքի նախարարի տեղակալն ու Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանն  առանձնազրույց ունեցան, որի ժամանակ վերջինս կարևորեց Սփյուռքի նախարարության հետ ունեցած սերտ համագործակցությունը, ինչպես նաև ներկայացրեց ընկերակցության հիմնադրման պատմությունը, Հայաստանում և Արցախում իրականացրած կրթական, սոցիալական, մշակութային և այլ ուղղվածության ծրագրերը:


Աստվածաշնչյան պատգամից և հոգևոր երգերի կատարումից հետո Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովիվ Վերապետվելի Մկրտիչ Մելքոնյանը կատարեց բարիգալստյան արարողությունը:


Բաբկեն Տեր Գրիգորյանը, շնորհավորելով Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության մեկդարյա հոբելյանի առթիվ, իր խոսքում մասնավորապես ասաց. «Այս կառույցը մշտապես աշխարհասփյուռ հայ ժողովրդի կողքին է եղել՝ իրականացնելով տարբեր բարեգործական, կրթական և սոցիալական ծրագրեր: Անչափ կարևորում եմ Ընկերակցության երիտասարդների այցը Հայաստան, որի ընթացքում նրանք մասնակիցը կլինեն բազմապիսի միջոցառումների և ականատեսը կլինեն այն բարեփոխումների արդյունավետությանը, որոնք մենք նախաձեռնում ենք Թավշյա հեղափոխության արդյունքում»:


Սփյուռքի նախարարի տեղակալը երիտասարդներին հորդորեց նաև վերադառնալ հայրենիք, իրենց գաղափարները, գիտելիքներն ու մասնագիտությունը ներդնել և մասնակիցը դառնալ նոր, հզոր Հայաստանի կերտմանն ու կայացմանը:


Բաբկեն Տեր Գրիգորյանը պատասխանեց նաև սփյուռքահայ երիտասարդների հարցերին:


Այնուհետև տեսաուղերձի միջոցով իր շնորհավորական խոսքը հղեց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը:


Ավարտին Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ Վերապատվելի Ալբերտ Փայտյանը սփյուռքահայ երիտասարդներին մայր հայրենիքում մաղթեց հիշարժան և բովանդակալից օրեր:

Կցված նկարներ`

  
  
  
  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Դեկտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: