Նորություններ

2018-07-16 20:31:00 | Նորություններ
Սփյուռքի նախարարության և Հայ-ռուսական համալսարանի միջև ստորագրվեց հուշագիր

Հուլիսի 16-ին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ու Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ստորագրեցին հուշագիր: Հուշագրի ստորագրմանը մասնակցեցին նաև փոխնախարարներ Դավիթ Սարգսյանը, Արամայիս Գրիգորյանն ու  համալսարանի պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը:


Հուշագրի նպատակն է համատեղել ջանքերը Հայաստանի և սփյուռքի միջև կրթական և այլ ոլորտներում համագործակցության խթանման ուղղությամբ:


Հիշեցնենք, որ Հայ-Ռուսական համալսարանը, «Քայլ դեպի տուն» ծրագրի շրջանակում, անվճար հիմունքներով տրամադրելու է անհրաժեշտ քանակությամբ լսարաններ, ապահովելու է դասընթացների համար նախատեսված պայմաններ:


«Քայլ դեպի տուն» ծրագիրը մեկնարկելու է օգոստոսի 10-24-ը : Ծրագիրը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիների և երիտասարդների համար: Ծրագիրն ունի երկու բաղադրիչ` կրթական և ճանաչողական: Կրթական բաղադրիչը ներառում է հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներ (արևելահայերեն և արևմտահայերեն):


Ծրագրի ճանաչողական մասը նախատեսում է մասնակիցների այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, ինչպես նաև մի շարք առաջատար ուսումնական, ստեղծարար և տեխնոլոգիական կենտրոններ: Հանդիպումներ կլինեն պետական պաշտոնյաների և մշակութային գործիչների հետ:


Մասնակիցների համար կազմակերպվելու է նաև ճամբարային քառօրյա ծրագիր:

Կցված նկարներ`

  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Հոկտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: