Նորություններ

2018-07-11 14:35:00 | Նորություններ
Սփյուռքի նախարարն ընդունեց Վահե Գաբրաշին

Հուլիսի 11-ին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց սփյուռքահայ բարերար Վահե Գաբրաշին, ով այժմ բնակվում է Շվեյցարիայում և զբաղվում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Ֆոնդասիոն Արմենիա», «Ալիանս Արմենի», «Ֆիլիպոսյան-Փիլոսյան» հիմնադրամների գործունեությամբ:


Ողջունելով հյուրին՝ նախարար Հայրապետյանը կարևորեց Վահե Գաբրաշի նվիրումն ու աջակցությունը հայրենիքին և նշեց, որ այսուհետ Հայաստանը ևս յուրաքանչյուր սփյուռքահայի կողքին պետք է լինի: «Մեր գերնպատակն է ստեղծել այնպիսի երկիր, որը առանց վարանելու, վստահաբար կկանգնի սփյուռքի թիկունքին: Ուժեղ Հայաստան, ուժեղ սփյուռք. ահա սա է մեր բանաձև: Հայաստանը պիտի նպաստի հայկական համայնքներում հայապահպանությանը, հայկականության մթնոլորտի ստեղծմանը: Սակայն մենք նպատակ ունենք ստեղծել նաև միջհամայնքային կապեր, այսպիսով՝ ստեղծելով նաև համահայկական ցանց»,-նշեց սփյուռքի նախարարը: Խոսելով առկա խնդիրների լուծման մասին՝ Մխիթար Հայրապետյանն ընդգծեց, որ դրանց լուծման համար անհրաժեշտ է կամք, որն առկա է, և քայլ, որն արվում է:


Վահե Գաբրաշը, խոսելով Շվեյցարիայի ոչ մեծաթիվ հայ համայնքի մասին, նշեց, որ երիտասարդները հետաքրքրված են Հայաստանի կյանքով, ցանկանում են գալ, օգնել: «Ես փորձում են նրանց ճիշտ ճանապարհը ցույց տալ: Ինքս էլ այստեղի հետ կապված շատ ծրագրեր ունեմ, որոնք ցանկանում եմ իրականություն դարձնել»,-ասաց հյուրը:


Հաջողություն մաղթելով ծրագրերի իրագործմանը՝ նախարար Հայրապետյանը շեշտեց, որ հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը ծառայելը յուրաքանչյուրի առաքելությունն է: «Հայրենիքը պիտի հոգատար լինի իր զավակաների համար: Ահա սա է մեր ընկալման առանցքը: Այդ է պատճառը, որ ցանկանում ենք Հայաստան-սփյուռք կապերին նոր որակ հաղորդել, ստեղծել փոխադարձ հոգատարության և սիրո մթնոլորտ»,-նշեց նախարարը:


Հանդիպման ավարտին Վահե Գաբրաշը հույս հայտնեց, որ սփյուռքի նախարարը կայցելի նաև շվեյցարահայ համայնքին, տեղում կծանոթանա իրավիճակին:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Սեպտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: