Նորություններ

2018-07-09 11:41:00 | Նորություններ
Կրասնոյարսկի «Արմենիա» պարախմբի սաներն այցելեցին սփյուռքի նախարարություն

Սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում Կրասնոյարսկի «Արմենիա» պարախմբի սաները գեղարվեստական ղեկավարներ Գեորգի Մելքոնյանի և Արփինե Ասատրյանի ուղեկցությամբ հյուրընկալվեցին նախարարությունում:


Ողջունելով երիտասարդ պարուհիներին ու պարողներին՝ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը կարևորեց պարախմբի ազգանվեր գործունեություն և հավելեց. «Դուք մեր հպարտությունն եք: Ես հիացած եմ ու հպարտ հայապահպանությանն ուղղված ձեր ջանքերի համար: Կփորձենք մեր երիտասարդական ծրագրերում ևս ձեզ ներգրավել, ավելի սերտացնել մեր համագործակցությունը, որ կապը հայրենիքի հետ ամուր լինի և ավելի ամրապնդվի»:


«Արմենիա» ազգագրական պարախումբը հուլիսի 13-ին հանդես կգա համերգով, ինչպես նաև կմասնակցի կատարողական արվեստի 5-րդ միջազգային մրցույթին:


Պարախումբը ստեղծվել է 2000թ-ին Կրասնոյարսկում, համայնքի ղեկավար Խաչիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ:  2009թ-ին պարախմբին շնորհվել է «ժողովրդական պարախումբ» պատվավոր կոչումը:

Կցված նկարներ`

  
  
  
  
  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Սեպտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: