Նորություններ

2018-07-07 22:19:00 | Նորություններ
Երևանում ելույթ ունեցավ Նյու Ջերսիի «Նաիրի» պարախումբը

Հուլիսի 7-ին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ և Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Համազգայինի Նյու Ջերսիի մասնաճյուղի «Նաիրի» պարախմբի մենահամերգը՝ միության 90 և Նյու Ջերսիի մասնաճյուղի հիմնադրման 50-ամյա հոբելյանների շրջանակներում:


Միջոցառման բացմանը սփյուռքի նախարարի օգնական Վաղարշակ Հակոբյանը փոխանցեց  նախարար Մխիթար Հայրապետյանի ողջույնի խոսքը, որում մասնավորապես ասվում էր. «Ողջունում եմ բոլորիս «Համազգային» հայ կրթական մշակութային միության Նյու Ջերսի մասնաճյուղի հիմնադրման 50-ամյակի առիթով: Հիրավի, տարիների հարատև երթում, շերտ-շերտ դասվում են Համազգայինի կերտած պատմության էջերը, որոնք զուգահեռվում են մեր երկրի` Հայոց պետության մշակութային կյանքի հետ: Համազգայինն իր նպաստն է բերում Հայրենիք-Սփյուռք կապերի սերտացմանը՝ նոր որակներ ու երանգներ հաղորդելով ներկայումս իրագործվող ազգային մշակութային քաղաքականությանը: Համաշխարհայնացման մեր օրերում, մշակութային կառույցի շուրջ 40 ժրաջան անդամներ իրենց նախորդների ավանդույթները պահպանելով՝ ջանք չեն խնայում նոր սերնդի հոգիներում է՛լ ավելի խորացնելու և սերմանելու հայկականությունն ու  հայ լինելու արժանապատվության գիտակցումը»:


Սփյուռքի նախարարն ընդգծել էր նաև, որ Համազգային ընտանիքի առաքելությանը հավատարիմ՝ Նյու Ջերսի մասնաճյուղը մշտապես կարևորել է մայրենի լեզվի իմացության սերմանումը, հայկական մշակութային կյանքի աշխուժացման խթանումը՝ համարելով այս գործոնները անառիկ սյուներ հայակերտման ճանապարհին:


Նյու Ջերսիի Համազգային հայ կրթական և մշակութային միության 2004 թվականից գործող «Նաիրի» պարախումբը ներկայացավ նոր բեմադրություններով և կատարումներով: Պարախմբի գեղարվեստական ղեկավարն է Գարիկ Խաչիկյանը, պարուսույցը՝ Հալեպի Համազգային հայ կրթական և մշակութային միության «Սարդարապատ» պարախմբի մենակատար Պարգև Սանոսյանը:


Համերգային ծրագրի ընթացքում ելույթներով հանդես եկան նաև ժողովրդական երգիչներ Հայկ Եսայանը և Եվա Եգանյանը:


Հաշվի առնելով Ամերիկայի Արևելյան ափի Նյու Ջերսի մասնաճյուղի վիթխարի դերակատարությունը Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում՝ կառույցի հիմնադրման կեսդարյա հոբելյանի առիթով նրանց շնորհվեց սփյուռքի նախարարության պատվոգիր:

Կցված նկարներ`

  
  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Հուլիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

26.01.2018  |  Ելույթներ

Անգնահատելի է հայ պարբերականների դերն ու առաքելությունը մեր պատմության, մշակույթի, ազգային ինքնության պահպանման գործում, մասնավորապես՝ Սփյուռքի պարագայում: