Նորություններ

2018-07-04 17:41:00 | Նորություններ
Սփյուռքի նախարարն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին

Հուլիսի 4-ին Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:


Ողջունելով դեսպանին՝ նախարարը շեշտեց, որ Հայաստանի կառավարությունը արդեն հանդես է եկել  ծրագրով, որտեղ սահմանել է իր առաջնահերթությունները և խիստ կարևորել է հայ-իրանական հարաբերությունները: «Մենք առավել քան վստահ ենք, որ երկկողմ հարաբերությունների զարգացման չափազանց մեծ ներուժ կա բոլոր ուղղություններով, հատկապես՝ տնտեսական համագործակցության առումով: Նոր Հայաստանը պատրաստ է նոր որակի հարաբերություններ կառուցել՝ փոխվստահության մթնոլորտում: Այս իմաստով շատ կարևոր է հայկական համայնքի հարյուրամյակների գոյությունը իրանական հողում, որը երկու երկրների դարավոր բարեկամության երաշխիքն է», - հավելեց Մխիթար Հայրապետյանը՝ կարևորելով երկու երկրների միջև տնտեսական, մշակութային կապերի ակտիվացումը:


Իրանի դեսպանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար, ողջունեց թավշյա հեղափոխության հաղթանակը Հայաստանում և նշեց. «Որախ եմ հանդիպել ակտիվ գործունյա երիտասարդ նախարարի հետ, ով մեծ ցանկություն ունի աշխատել ի բարօրություն իր ժողովրդի ու հայրենիքի»: Դեսպան Սաջադին ներկայացրեց սփյուռքի հետ աշխատանքի իր տեսլականը և առաջարկությունները և վստահություն հայտնեց, որ համագործակցության շրջանակները նոր Հայաստանում ավելի կընդլայնվեն ու գործնական կդառնան:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Հուլիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

26.01.2018  |  Ելույթներ

Անգնահատելի է հայ պարբերականների դերն ու առաքելությունը մեր պատմության, մշակույթի, ազգային ինքնության պահպանման գործում, մասնավորապես՝ Սփյուռքի պարագայում: