Նորություններ

2018-06-09 14:43:00 | Նորություններ
Տեղի ունեցավ Ստամբուլից ժամանած «Ոմանք» այլընտրանքային երաժշտախմբի մամուլի ասուլիսը

Հունիսի 9-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Ստամբուլից ժամանած «Ոմանք» այլընտրանքային երաժշտախմբի մամուլի ասուլիսը: Բանախոսներն էին երաժիշտներ Լարա Նարինը, Սարօ Ուսթան, Սևանա Չաքրյանը և ստամբուլահայ լրագրող Սևան Աթաօղլուն:


Ասուլիսի նպատակն էր ներկայացնել «Ոմանք» խմբի հայաստանյան շրջագայությունը, որի ընթացքում՝ հունիսի 9-15-ը, խումբը համերգային ծրագրերով հանդես կգա Երևանում (հունիսի 14), Գյումրիում (հունիսի 10) և Վանաձորում (հունիսի 12):


Անդրադառնալով այլընտրանքային երաժշտախմբի գործունեությանը՝ երաժիշտները նշեցին, որ այն արդեն 8 տարվա պատմություն ունի և կազմավորվել է հայ մշակույթի կարևոր կենտրոններից մեկում՝ Ստամբուլում, որտեղ խումբն իր երգերով փորձում է պատմել իր բնակավայրի ու աշխարհի մասին, հնչեցնում Դանիել Վարուժանի և հայ գրականության այլ մեծերի բանաստեղծությունների հիման վրա ստեղծված կատարումներ, երգում նաև Սայաթ-Նովա:


Խմբի մենակատար Լարա Նարինը ընդգծեց, որ «Ոմանք»-ը Ստամբուլում կազմակերպել է բազմաթիվ համերգներ, որոնց մեծ սիրով մասնակցում են ոչ միայն հայ համայնքի ներկայացուցիչները, այլև թուրքերը, քրդերը և Թուրքիայում ապրող այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Լարա Նարինը կարևորեց նաև, որ Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությունից հետո մեծ խանդավառությամբ են եկել հայրենիք և ուրախ են իրենց ունկնդիրների աչքերում տեսնել հանգստություն և խաղաղություն:


Բանախոսները շեշտեցին, որ խմբի երգացանկում կան և՛ հայերեն, և՛ թուրքերեն հեղինակային երգեր, իսկ «Ոմանք»-ի երկրպագուները հիմնականում նրանք են, ովքեր անցյալի պատմության հետ միասին ունեն նաև ապագայի երազանքը:


Հիշեցնենք, որ Հայաստանում համերգային շրջագայության ընթացքում «Ոմանք»-ը կներկայացնի իր նոր «ԲանԱլիք» ալբոմը։ Շրջագայությունն իրականացվում է Սփյուռքի նախարարության և ՏայլԱյլ-Սևան Աթաօղլուի մասնակցությամբ, նաև մի շարք ընկերությունների և անհատների օժանդակությամբ:

Կցված նկարներ`

  
  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Հունիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

26.01.2018  |  Ելույթներ

Անգնահատելի է հայ պարբերականների դերն ու առաքելությունը մեր պատմության, մշակույթի, ազգային ինքնության պահպանման գործում, մասնավորապես՝ Սփյուռքի պարագայում: