Նորություններ

2018-06-05 16:00:00 | Նորություններ
Նախարարն ու փոխնախարարն ընդունեցին ԱՄՆ դեսպանին

Հունիսի 5-ին Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ու փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանն ընդունեցին  Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսին: Դեսպանը նախարարին ուղղված  իր շնորհավորական խոսքում մասնավորապես նշեց. «Շնորհավորանքներս  Ձեր նշանակման առթիվ: Միացյալ Նահանգներում, հուրախություն մեզ, կա մեծ ու ազդեցիկ հայկական սփյուռք, ինչը խոսում է մեր երկու երկրների ընդհանուր պատմության և արժեքների մասին: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում ամերիկահայ սփյուռքը կշարունակի կառուցողական դերակատարում ունենալ ժողովրդավար ու բարեկեցիկ Հայաստանի զարգացման և կայացման գործում»:


Նախարարն իր հերթին ընդգծեց, որ գնահատում է հայ-ամերիկյան բազմամյա գործակցությունն ու պատրաստ է առավելագույնը աջակցել, որպեսզի ամերիկահայ սփյուռքի դերակատարումն ավելի ամրապնդվի Հայաստանի զարգացման գործընթացում:


Կողմերը մասնավորապես անդրադարձան Հայաստանում հաստատված սիրիահայերի ինտեգրացիոն գործընթացին, խոսեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, տնտեսական  և այլ ոլորտների զարգացմանն ուղղված համատեղ քայլերից:

Կցված նկարներ`

  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Հունիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

26.01.2018  |  Ելույթներ

Անգնահատելի է հայ պարբերականների դերն ու առաքելությունը մեր պատմության, մշակույթի, ազգային ինքնության պահպանման գործում, մասնավորապես՝ Սփյուռքի պարագայում: