Նորություններ

«Մեր նպատակը մեծ հայրենադարձությունն է, սփյուռքի ներուժը Հայաստանում կենտրոնացնելը». ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց սփյուռքի նախարարություն

Մայիսի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սփյուռքի նախարարությունում ներկայացրեց նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանին: Հանդիպմանը ներկա էր սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը:


Վարչապետը կարևորեց սփյուռքի ներուժի ներգրավման համար բավարար պայմանների ստեղծումը: «Սփյուռքի հետ հարաբերակցության մեր գլխավոր խնդիրըը, որ պետք է դնենք, մեծ հայրենադարձությունն է: Դա ենթադրում է նաև կապիտալի, մտավոր պոտենցիալի հայրենադարձություն: Պետք է արձանագրենք այդ պրոցեսի ողջ բարդությունը, հայրենադարձության առաջին փուլում պետք է ստեղծենք աշխատատեղեր, որպեսզի ապահովենք երկրորդ փուլում ոչ միայն վերադառնալը, այլև Հայաստանում ապրելու պայմանների գոյությունը:


Սփյուռքի հետ կապված մեկ այլ խնդրի մասին պետք է խոսեմ, որ իմ կարծիքով շատ հրատապ է: Այսօր Հայաստանի սահմանադրությամբ սահմանված են որոշ օրինագծեր, որոնք ըստ էության խոչընդոտում են սփյուռքի ներուժի ներգրավումը պետական կառավարման համակարգում: Եվ հատկապես, այս նոր իրավիճակում մենք պետք է լրջորեն մտածենք այդ խնդրի մասին, որը սահմանադրական խնդիր է և մեկ օրում չի լուծվի, բայց պետք է հնարավորինս արագ զբաղվենք այդ խնդրի լուծման ուղղությամբ: Պետք է փորձենք խնդրի լուծման այլընտրանքային տարբերակներ:


Սփյուռքի ներկայացուցիչները պետք իրենց ավելի ու ավելի ինտեգրված զգան Հայաստանում, պետք է զգան, որ իրենց ձայնը լսելի է, պետք է զգան իրենց լիարժեք շահառու և պոտենցիալ քաղաքացի: Եվ սփյուռքի նախարարությունը պետք է ապահովի այդ դաշտը, այդ հարթակը, որը առանց չափազանցության ռազմավարական առաջնահերթություն է մեր կառավարության համար: Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է ի վիճակի լինի իր շուրջ համախմբել ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլև սփյուռքի ներկայացուցիչներին: Արտագաղթի անիվը, որ հազար տարի պտտվում է, պետք է փորձենք ետ պտտել և արտագաղթը վերածել ներգաղթի: Ես համոզված եմ որ Հայաստանի Հանրապետության գոյության առանցքային իմաստը որպես պետություն՝ հայության գիտական, մշակութային, տնտեսական ներուժը կամ նրա զգալի մասը սեփական տարածքում կենտրոնացնելը և այդ ներուժի անվտանգությունը և բնականոն զարգացումը ապահովելն է: Ահա Հայաստանի կառավարության գոյության իմաստը և ռազմավարության առանցքը»:


Դիմելով Հրանուշ Հակոբյանին՝ վարչապետը շնորհակալություն հայտնեց նրան երկարամյա արդյունավետ աշխատանքի համար և շեշտեց. «Ըստ էության նախարարության հիմնադրման օրից նախարարն եք եղել, այս կառույցը զրոյից եք ստեղծել և հույս ունեմ, որ արդյունավետ և գործունյա կառույց է ձևավորվել»:


Հրանուշ Հակոբյանն իր հերթին, շնորհավորեց նախարար Մխիթար Հայրապետյանի նշանակումը, ապա ծննդյան տարեդարձը՝ նշելով, որ նրան է հանձնում արդեն կայացած, մեծ աշխատանք ու բազում հաջող ծրագրեր իրականացրած նախարարությունը։ Հրանուշ Հակոբյանը ողջունեց երիտասարդ նախարարների ներգրավումը կառավարության կազմում՝ նշելով, որ երիտասարդ տարիքը խոչընդոտ չի կարող հանդիսանալ լավ աշխատանքի համար: Նա իր պատրաստակամությունը հայտնեց նախարարության աջակիցը դառնալու։ «Թողնում եմ հարուստ տեղեկատվություն, մեծ կապեր ու հարաբերություններ, կայացած և գործուն թիմ, որը նոր նախարարի հետ պետք է շարունակի կարևոր ծրագրերը: Մաղթում եմ մեր նոր նախարարին և նախարարության աշխատակիցներին արդյունավետ աշխատանք և հաջողություն», - հավելեց նա:


Վարչապետը համոզմունք հայտնեց, որ սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը պատրաստ է նշված խնդիրները ամենժամյա, ամենօրյա ռեժիմով լուծել:


Սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց վստահության համար և հավելեց. «Ուզում եմ շնորհակալության խոսք ասել տիկին Հակոբյանին նախարարությունը հիմնադրելու, հսկայական աշխատանքի համար և ուզում եմ ասել, որ ագահաբար կօգտվեմ Ձեր թողած հարուստ ժառանգությունից: Շնորհակալություն օգնելու, աջակցելու պատրաստակամության համար: Սա պետությանը, Հայրենիքին ծառայելու խնդիր է: Կարևորում եմ սփյուռքի նախարարության գոյությունը, որովհետև մենք՝ որպես պետություն ունենալով հզորանալու, զարգանալու տեսլական, իհարկե, պետք է լծվենք հայրենադարձություն կազմակերպելու գործին: Եվ այս իմաստով, ես նաև ստանձնել եմ այս չափազանց կարևոր ու պատասխանատու պաշտոնը, որովհետև ես ինքս ուզում եմ մի փոքր մասով մասնակից լինել այդ շատ կարևոր առաքելությանը»:

Կցված նկարներ`

  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Հոկտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: