Նորություններ

2018-04-13 12:00:00 | Նորություններ
Սփյուռքահայ ակադեմիկոսը հյուրընկալվեցին Սփյուռքի նախարարությունում

Ապրիլի 13-ին Հրանուշ Հակոբյանն ընդունեց Սանկտ Պետերբուրգի Պաստերի անվան համաճարակաբանության և միկրոբիոլոգիայի ԳՀԻ տնօրեն, ակադեմիկոս Ի. Պ. Պավլովի անվան ՍՊբՊԲՀ իմունոլոգիայի ամբիոնի վարիչ, ՌԳԱ ակադեմիկոս Արեգ Թոթոլյանին,  ով Հայաստանում է գտնվում ապրիլին Երևանում անցկացվող գիտագործնական կոնֆերանսի կապակցությամբ:


Ողջունելով հյուրին՝ Հրանուշ Հակոբյանը նշեց. «Ուրախ եմ, որ Հայաստանում եք, նպաստում եք առողջապահական ոլորտի զարգացմանը: Գործով եք օգտակար լինում Հայրենիքի առաջընթացին: Դուք, լինելով Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծոռը, Ձեր գործով մեկ անգամ ևս հավաստում եք թումանյանական այս տողերի ճշմարտացիությունը. «Գործն է անմահ, լավ իմացեք, որ ապրում է դարեդար»»:


Արեգ Թոթոլյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և գնահատանքի համար: Նա Հրանուշ Հակոբյանին նվիրեց իր մոր՝ Սուրմա Թումանյանի «Եվ միայն շատ տարիներ անց՝ անցյալի որոնումներով» գրքույկը:

Կցված նկարներ`

  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Ապրիլ  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

26.01.2018  |  Ելույթներ

Անգնահատելի է հայ պարբերականների դերն ու առաքելությունը մեր պատմության, մշակույթի, ազգային ինքնության պահպանման գործում, մասնավորապես՝ Սփյուռքի պարագայում: