Նորություններ

2018-04-13 18:00:00 | Նորություններ
Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Ապրիլի 13-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:


Բացման խոսքով հանդես եկավ Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով հանձնաժողովի անդամներին՝ նախարարը կարևորեց սոցիալական, առողջապահական, կրթական և այլ հարցերի լուծման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքը, աջակցությունը սիրիահայ գործարարներին:


Սիրիահայերի տնտեսական ինտեգրման և նրանց բիզնեսի կայացմանն ուղղված ծրագրերի մասին զեկուցումով հանդես եկավ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ՓՄՁ աջակցության և զարգացման վարչության պետ Կորյուն Գևորգյանը: Նա ներկայացրեց սիրիահայ գործարարներին տրամադրված աջակցության ծրագրերը, նշեց առաջիկա անելիքները:


Սիրիահայերի բուժօգնության կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքների և  հետագա անելիքների մասին զեկուցեց ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանը: Նա նշեց, որ 2017թ.-ին պետպատվերով հիվանդանոցային մասնագիտացված բուժում է ստացել 412, հատուկ և դժվարամատչելի հետազոտության է ենթարկվել 98 սիրիահայ: Այսօրվա դրությամբ Հայաստանի պետռեգիստրում գրանցված է 94 սիրիահայ բուժաշխատող: Զեկուցողը շեշտեց, որ սիրիահայ բժիշկներն առանձնանում են բարձր մասնագիտական պատրաստվածությամբ:


Սիրիահայերին ցուցաբերած աջակցության և նախատեսվող ծրագրերի մասին  զեկուցեց Իզմիրլյան հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լուսինե Գալաջյանը: Նա նշեց, որ սիրիական պատերազմի հետևանքում Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայերի բժշկական աջակցության ծրագրերն իրականացվել են Իզմիրլյան հիմնադրամի և Մայր Աթոռի համաֆինանսավորմամբ և գործընկեր կազմակերպությունների՝ Սփյուռքի նախարարության, ՀԲԸՄ հիմնադրամի, «Հալեպ» հայրենակցական բարեսիրական և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող հասարակական կազմակերպությունների, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության աջակցությամբ:


«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ ծրագրի ղեկավար  Սոֆի Ներսիսյանը զեկուցեց սիրիահայերին ցուցաբերած աջակցության և նախատեսվող միջոցառումների մասին՝ նշելով, որ ծրագրերի շրջանակներում սիրիահայ դպրոցականների և երիտասարդների ինտեգրման նպատակով անցկացվել են դասապատրաստումներ, մասնագիտական ուսուցում, կազմակերպվել են սոցիալ-մշակութային միջոցառումներ, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և   IDeA հիմնադրամի օգնությամբ 2017 թվականի ընթացքում՝ ըստ կարիքի գնահատման, 300-ից ավելի սիրիահայ ընտանիքների տրամադրվել են բնակվարձեր: Ծրագիրը տրամադրում է նաև իրավաբանական խորհրդատվություն: Սոֆի Ներսիսյանը նշեց, որ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ ծրագիրն ունի մի շարք գործընկերներ՝ ի դեմս Սփյուռքի նախարարության:


Ամփոփելով նիստը՝ Հրանուշ Հակոբյանը կարևորեց սիրիահայերի ինտեգրմանն ուղղված տնտեսական, առողջապահական, կրթական և սոցիալական ծրագրերի շարունակականությունը: Նա շնորհակալություն հայտնեց գործընկեր կազմակերպություններին՝ կատարած աշխատանքների համար և շեշտեց, որ սիրիահայերին աջակցություն ցուցաբերելիս նախևառաջ պետք է փորձել լուծել նրանց բնակարանային խնդիրները: «Հայաստանում այսօր ապրում է 18-20 հազար սիրիահայ: Նրանց ինտեգրումը շարունակվում է: Ուրախությամբ պիտի նշեմ, որ ապրիլի 4-5-ը հերթական անգամ կազմակերպվեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» տոնավաճառ-ցուցահանդեսը Կարապի լճի հարակից տարածքում, և մեր սիրիահայ հայրենակիցները շատ գոհ էին: Մենք պիտի շարունակենք աշխատել, շարունակենք օգնել սիրիահայերին, փորձենք գտնել նոր գործընկերներ»,-նշեց Հրանուշ Հակոբյանը:

Կցված նկարներ`

  
  
  
  
  
  
  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Ապրիլ  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

26.01.2018  |  Ելույթներ

Անգնահատելի է հայ պարբերականների դերն ու առաքելությունը մեր պատմության, մշակույթի, ազգային ինքնության պահպանման գործում, մասնավորապես՝ Սփյուռքի պարագայում: