Նորություններ

2018-04-13 14:10:00 | Նորություններ
Ճարտարապետների և ճարտարագետների 4-րդ համաժողովին ընդառաջ

Ապրիլի 13-ին Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության համանախագահ Գոհար Թութունջյանին և գործադիր տնօրեն Արփինե Դանիելյանին:


Ողջունելով հյուրերին՝ Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց ընկերակցության ու նրա մասնաճյուղերի աշխատանքը և նշեց, որ դեռևս 2009 թվականին նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված ճարտարապետների համահայկական առաջին համաժողովը դարձավ մասնագիտական քննարկումների լուրջ հարթակ: Նա վստահություն հայտնեց, որ հոկտեմբերին կայանալիք ճարտարապետների և ճարտարագետների համահայկական չորրորդ համաժողովը  կլինի առավել կազմակերպված և արդյունավետ: Հրանուշ Հակոբյանը կարևորեց մասնագիտական հայրենադարձության խթանումը, մասնագիտական ցանցերի ստեղծումն ու ընդլայնումը, նրանց միջև սերտ համագործակցությունը, ինչը թույլ կտա նպաստել և՛սեփական մասնագիտական որակների զարգացմանը, և՛ Հայրենիքի բարօրությանը:

 

Ընկերակցության համանախագահ Գոհար Թութունջյանը ներկայացրեց Արցախ աշխատանքային այցի արդյունքները և նշեց, որ Արցախում կայանալիք Ճարտարապետների և ճարտարագետների 4-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքներն համակարգելու համար հանդիպումներ են ունեցել Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանի, Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի, ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ: «Հանդիպումների ընթացքում կարևորվեց, որ համաժողովը նոր հնարավորություն կստեղծի Արցախի քաղաքաշինության ոլորտի զարգացման գործում համահայկական ներուժի արդյունավետ օգտագործման, փորձի փոխանակման, մասնագիտական որակների կատարելագործման համար: Այցի ընթացքում քննարկվեցին առաջիկա անելիքները: Համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Երևանում, այնուհետև տարբեր երկրներից պատվիրակություններն ու հյուրերը կժամանեն Արցախ, թեմատիկ նիստերը կընթանան 5 ուղղություններով»,-նշեց Գոհար Թութունջյանը:


Գործադիր տնօրեն Արփինե Դանիելյանը հավելեց, որ այցի շրջանակներում եղել են նաև Շուշիի տեխնոլոգիական համալսարանում և հանդիպել ռեկտոր Հովհաննես Թոքմաջյան, ապա այցելել նաև «Եզնիկ Մոզյան» ուսումնարան:


Հանդիպման ավարտին քննարկվեցին համաժողովի նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր, նախանշվեցին հետագա անելիքները:

Կցված նկարներ`

  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Հուլիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

26.01.2018  |  Ելույթներ

Անգնահատելի է հայ պարբերականների դերն ու առաքելությունը մեր պատմության, մշակույթի, ազգային ինքնության պահպանման գործում, մասնավորապես՝ Սփյուռքի պարագայում: