Նորություններ

ՀՀ սփյուռքի նախարարը մասնակցեց Թորոս Թորանյանի ծննդյան 90 ամյակին նվիրված ցերեկույթին

ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի Գրողների միության նախաձեռնությամբ մարտի 27-ին Հայաստանի Գրողների միությունում տեղի ունեցավ արձակագիր, բանաստեղծ, հրապարակախոս Թորոս Թորանյանի ծննդյան 90 ամյակին նվիրված ցերեկույթ:


Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով, որ մեծանուն գրողին ճանաչում ու նրա գործունեությանը տեղյակ է դեռևս 1980-ական թվականներից: «Լինելով սփյուռքահայ հայտնի մտավորական՝ Թորոս Թորանյանը անգամ Խորհրդային Հայաստանի տարիներին մեծ անուն էր վայելում Հայրենիքում, ընդունված ու սիրված էր: Ուրախ եմ, որ երբեմնի դրախտային Հալեպը պատկերացրել եմ հենց Թորոս Թորանյանի կերպարով: Ծնվելով Հալեպում, եկավ Հայաստան բժշկական կրթություն ստանալու, սակայն իր հետագա կյանքն ու գործունեությունն ուղղեց մարդկանց հոգիների բուժմանը, նվիրվեց հայ համայնքին ու Հայ դատի արդարացի լուծմանը»,-նշեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:


Նախարարն ընդգծեց նաև, որ սիրիահայ մտավորականն անցավ աշխարհի միջօրեականներով, եղավ Սփյուռքի հայ համայնքներում, և ինչպես ինքն է ձևակերպել, հրաժարվեց «թափառ կյանքից», իր ողջ գերդաստանով վերջին տարիների հաստատվեց Հայաստանում՝ վայելելով Հայրենիքի ջերմությունն ու սերը:


Սփյուռքում հայանպաստ գործունեության, հայապահպանության, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Թորոս Թորանյանին հանձնեց ՀՀ վարչապետի հուշամեդալը:


Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր խոսքում նշեց, որ անգամ այս պատկառելի տարիքում գրող-հրապարակախոսն իր գրիչը վայր չի դնում, շարունակում է իր ավանդն ունենալ Հայրենիք-Սփյուռք կապերի սերտացման գործում:


ՀԲԸՄ Հայաստանի ներկայացչության փոխտնօրեն Հովիկ Յորդեկյանը կարևորեց Թորոս Թորանյանի գործունեությունը Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունում՝ որպես երկարամյա անդամ, և պարգևատրեց միության հուշանվերով:


Այնուհետև ելույթներ ունեցան «Հայկական Հանրագիտարան» հրատարակչության տնօրեն Հովհաննես Այվազյանը, հայտնի գրականագետներ, արձակագիրներ: Ընթերցվեցին հատվածներ գրողի ստեղծագործություններից:


Շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ Թորոս Թորանյանը նշեց, որ իր ամբողջ կյանքի, գրական ստեղծագործության առանցքում եղել է Հայրենիքը, և եթե հնարավորություն ունենար նորից լույս աշխարհ գալու, կցանկանար ծնվել և ապրել միայն Հայաստանում:

Կցված նկարներ`

  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Սեպտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: