Նորություններ

2018-03-07 17:00:00 | Նորություններ
«Միշտ գիտեի, որ որ պիտի վերադառնամ». Լարիսա Հովհաննիսյան

Մարտի 7-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի ղեկավար Լարիսա Հովհաննիսյանին:


Նախարարը կարևորեց երիտասարդ հայրենադարձի ազգանվեր գործունեությունը հայրենիքում, և նշեց. «Ձեր արած գործը ազգի, պետության համար անգնահատելի է: Վստահ եմ, որ Ձեզ նման հայրենիքը բացահայտած ու նրա խնդիրների լուծման գործում իրենց նպաստը բերած երիտասարդների օրինակը, Հայրենիք վերդառնալու, այստեղ ապրելու և աշխատելու Ձեր հաջողված փորձը  հրաշալի ազդակ կդառնա հազարավոր սփյուռքահայ երիտասարդների համար»:


Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության իրականացրած աշխատանքների, խնդիրների ու նպատակների հետ կապված հարցեր: Անդրադարձան սփյուռքահայ երիտասարդների՝ հայրենադարձության հնարավոր տարբերակներին, հեռանկարներին:


Լարիսա Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց արդյունավետ հանդիպման և դրվատանքի խոսքերի համար ու հավելեց. «Հայրիկիս աշխատանքի բերումով երկար տարիներ ապրել ենք Ռուսաստանում, հետո Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Բայց ամենաջերմ հիշողություններս ու զգացողություններս Հայաստանի հետ են կապված: Միշտ գիտեի, որ մի օր պիտի վերադառնամ: Շատ երիտասարդներ են ուզում ներդրում ունենալ Հայաստանի ապագան կերտելու գործում: Պետք է հարթակ ստեղծել նրանց համար: «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը այդպիսի հարթակ է, որը հնարավորություն է տալիս երիտասարդ մասնագետներին իրագործելու՝ Հայրենիքին օգտակար լինելու, նրա վաղվա օրը կերտելու իրենց ծրագրերը»:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Հունիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

26.01.2018  |  Ելույթներ

Անգնահատելի է հայ պարբերականների դերն ու առաքելությունը մեր պատմության, մշակույթի, ազգային ինքնության պահպանման գործում, մասնավորապես՝ Սփյուռքի պարագայում: