Նորություններ

2018-03-06 17:30:00 | Նորություններ
Սփյուռքի նախարարն ընդունեց ՀՀ-ում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լեոնիդաս Մարկիդիսին

Մարտի 6-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՌԴ-ում, համատեղության կարգով՝ Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լեոնիդաս Մարկիդիսին:


Ողջունելով նորանշանակ դեսպանին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ ներկայումս բարձր մակարդակի վրա գտնվող հայ-կիպրական հարաբերությունները նրա պաշտոնավարման ընթացքում ավելի կզարգանան Նախարարը կարևորեց երկու երկրների միջև տնտեսական, մշակութային կապերի ակտիվացումը, ներկայացրեց գերատեսչության պետական քաղաքականությունը, գերակա խնդիրներն ու անելիքները:


Կիպրոսի դեսպանը շնորհակալություն հայտնեց արդյունավետ զրույցի համար և նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում և շատ տպավորված է: «Կիպրոսում հայկական մեծ, կազմակերպված համայնք կա, որի ներկայությունը շատ կարևոր է երկրի կայունության պահպանման համար: Հայերը շատ մեծ ներդրում ունեն երկրի քաղաքական, տնտեսական, մշակույթի և կրթության բնագավառներում», - հավելեց դեսպանը:


ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ 2018 թվականը Հայաստանի համար շատ կարևոր հոբելյանական տարի է. նշվելու են Հայաստանի Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100,  Երևանի 2800 ամյակները, և վստահություն հայտնեց, որ միջոցառումներ, ցուցահանդեսներ կկազմակերպվեն նաև Կիպրոսում:

Կցված նկարներ`

  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Դեկտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: