Նորություններ

2018-03-06 15:19:00 | Նորություններ
Սփյուռքի նախարարն ընդունեց Պլովդիվում ՀՀ պատվո հյուպատոսին

Մարտի 6-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ՀՀ պատվո հյուպատոս Եղիազար Ուզունյանին:


Ողջունելով հյուրին՝ նախարարը հետաքրքրվեց համայնքային նորություններով, կարևորեց երիտասարդների ինքնության և լեզվի պահպանման հարցերը: Նա մասնավորապես նշեց. «Կարևոր է, որ երիտասարդները գոնե մեկ անգամ լինեն Հայաստանում, ծանոթանան հայկական մշակույթին ու ավանդույթներին, ծանոթանան ու ընկերանան իրենց հասակակիցների հետ: Ավելի ակտիվ մասնակցեք մեր նախարարության «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերին»:


Քննարկվեցին հայ-բուլղարական կապերի ակտիվացմանն ուղղված ծրագրերը, նախանշվեցին համագործակցության շրջանակները, հետագա անելիքները:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Հունիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

26.01.2018  |  Ելույթներ

Անգնահատելի է հայ պարբերականների դերն ու առաքելությունը մեր պատմության, մշակույթի, ազգային ինքնության պահպանման գործում, մասնավորապես՝ Սփյուռքի պարագայում: