Նորություններ

2018-02-09 22:01:00 | Նորություններ
Տեսաժողով՝ Ամերիկայի տարածաշրջանի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների և ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցների մասնակցությամբ

Փետրվարի 9-ին տեղի ունեցավ տեսաժողով ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցների և Ամերիկայի տարածաշրջանի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հայաստանից տեսաժողովին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, ՍՆ տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ Վաղինակ Վարդանյանը, Մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էվելինա Բաղդասարյանը, նախարարության աշխատակիցներ, Ամերիկայի տարածաշրջանից տեսաժողովին մասնակցում էին «Հայրենիք» շաբաթաթերթի խմբագիր Ռուբեն Ջամբազյան (ԱՄՆ), «Պայքար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Վարդիվառյանը (ԱՄՆ), «Նոր Օր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրաչ Սեփեջյան (ԱՄՆ), «Հայկական համայնապատկեր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Օշին Քեշիշյանը  (ԱՄՆ), ՍԴՀԿ Արևմտյան Ամերիկայի ատենապետ, «Մասիս» շաբաթաթերթի խմբագիր Գրիգոր Խոտանյան (ԱՄՆ), «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը (Կանադա), «Ապագա» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ավետիս Պագգալեանը (Կանադա), «Թորոնթոհայ» ամսագրի գլխավոր խմբագիր Կարին Սաղտճեանը (Կանադա), «Արմենիա» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Գևորգ Գազանճյանը (Արգենտինա):


Քննարկվեցին Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովի թեմատիկ ուղղությունները, ներկայացվեցին առաջարկություններ համաժողովի կազմակերպման ձևաչափի, այլ հարցերի վերաբերյալ:


Տեսաժողովի մասնակիցները անդրադարձան օտար լրատվամիջոցներում աշխատող հայ լրագրողներին համաժողովի աշխատանքներին ներգրավելու խնդրին:


Ողջունելով տեսաժողովի մասնակիցներին՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց նման ձևաչափով իրականացվող աշխատանքները, շնորհակալություն հայտնեց ակտիվ մասնակլցության և շահագրգիռ քննարկման համար: Նա ներկայացրեց Լրագրողների համահայկական նախորդ համաժողովի արդյունքները և հույս հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության և մայիսյան հաղթանակների 100-ամյակների օրերին կազմակերպվող համաժողովը և այցելությունը սահմանապահ գյուղեր նոր ոգևորությամբ, նոր ստեղծագործական լիցքերով կհամակի հայ լրագրողներին:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Նոյեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: