Նորություններ

2018-02-09 16:01:00 | Նորություններ
«Ամեն ջանք պետք է ներդնել, որ նախագծերն իրական ու գործուն ծրագրեր դառնան». Արմեն Սագինյան

Փետրվարի 9-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄՆ-ում բնակվող իրանահայ ճարտարագետ Արմեն Սագինյանին:


Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց նրա ազգասիրական գործունեությունը Հայրենիքում, մասնավորապես անդրադարձավ նրա նոր նախաձեռնություններին ու ծրագրերին:


Քննարկվեցին Հայաստանի տնտեսության զարգացմանը, զբոսաշրջության աշխուժացմանն ուղղված ներդրումային նախագծեր, նախանշվեցին դրանց իրականացման ուղիներն ու հնարավորությունները:


Արմեն Սագինյան շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, նշեց, որ խիստ կարևորում է Հայաստանի դերը որպես գիտության, կրթության, մշակույթի և նորագույն տեխնոլոգիաների ներդրման տարածաշրջանային կենտրոն: «Ամեն ջանք պետք է ներդնել, որ նախագծերն իրական ու գործուն ծրագրեր դառնան», - հավաստիացրեց իրանահայ ճարտարագետը:


Նա 1955թ. տեղափոխվել է ԱՄՆ, սովորել է Թենեսիի համալսարանի մեխանիկայի ճարտարագիտության բաժնում, 1973թ. ավարտել է Կալիֆոռնիայի համալսարանը: Տարիներ շարունակ Սագինյանն աշխատել է օդային, տիեզերական և ատոմային ճարտարագիտության բնագավառներում՝ Boeing, General Dynamics, Rocketdyne և Garrett-Air Research ընկերություններում, 1998թ.-ից New Horizons-ի գործադիր տնօրենն է:

Կցված նկարներ`

  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Օգոստոս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

26.01.2018  |  Ելույթներ

Անգնահատելի է հայ պարբերականների դերն ու առաքելությունը մեր պատմության, մշակույթի, ազգային ինքնության պահպանման գործում, մասնավորապես՝ Սփյուռքի պարագայում: