Նորություններ

2017-12-30 15:51:00 | Նորություններ
Ամանորյա նվեր՝ Գյումրիի անապահով ընտանիքին

Դեկտեմբերի 30-ին Գյումրիում տեղի ունեցավ բնակարանի բանալիների հանձնման արարողություն, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Կամչատկայի հայ համայնքի ղեկավար Արթուր Խաչատրյանը:

Տարեմուտի այս գեղեցիկ նվերը նախատեսված էր 4 երեխաների մայր Ռուզաննա Վանյանի ընտանիքի համար: Նվերը Կամչատկայի հայ համայնքի կողմից հանձնեց համայնքի ղեկավար, բարերար Արթուր Խաչատրյանը:

Բարձր գնահատելով ծագումով գյումրեցի Արթուր Խաչատրյանի գործունեությունը՝ նախարարը մասնավորապես նշեց. «Գովելի է, որ այժմ ապրելով հարազատ քաղաքից հեռու՝ Արթուր Խաչատրյանը չի մոռանում իր արմատների մասին, փորձում է օգնել դեռևս տնակներում բնակվող մեր հայրենակիցներին: Արթուրն իր հնարավորություններն ու ընդունակությունները ներ է դրել նաև Կամչատկայի հայկական համայնքի կազմակերպման և համախմբման գործում, և ես ուրախ եմ, որ այս բնակարանը ամանորյա հրաշալի նվեր դարձավ Վանյանների ընտանիքի համար: Տիկին Ռուզաննան ամուսնու մահից հետո իր փխրուն ուսերին կրել է ընտանիքի հոգսը, կրթել և դաստիարակել 4 երեխաների, որոնցից ավագը այժմ կատարում է իր քաղաքացիական պարտքը և ծառայում  Հայոց բանակում»:

Ռուզաննա Վանյանը շնորհակալություն հայտնեց մեծ անակնկալի համար, որն իր ընտանիքի վաղեմի երազանքն էր:

Կցված նկարներ`

  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Հունվար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՍԱՆ ՊԱՈՒԼՈ ՆԱՀԱՆԳԻ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ

ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ՎԱՀԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

 

Հարգարժա՛ն պարոն Հակոբյան,


Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ Սան Պաուլոյի Պետական համալսարանում կայացած ընտրություններում հաղթելու արդյունքում և նահանգապետի հրամանով նշանակվել եք հիշյալ հաստատության ռեկտոր:

24.10.2017  |  Ելույթներ

Գերապայծա՛ռ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյան,

Հոգևոր Հայրեր,

Հարգարժա՛ն գիտնականներ, ներկաներ,


Շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյա հոբելյանի կապակցությամբ, հոբելյան, որի մեկնարկը տրվեց այս տարվա սեպտեմբերին Մխիթարյան միաբանության Մայրավանքում և այսօր էլ շարունակվում է Մայր հայրենիքում: