Նորություններ

2017-12-29 00:00:00 | Նորություններ
Քուվեյթի հայ համայնքի ներկայացուցիչներն այցելեցին Սփյուռքի նախարարություն

Դեկտեմբերի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Քուվեյթի Ազգային վարչության ատենապետ Մունիր Դարբինյանին և նրա դստերը՝ «Դուդուկ» տուրիստական ընկերության տնօրեն Արշո Դարբինյանին:


Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորեց համայնքի համախմբվածությունն ու ակտիվ մասնակցությունը Սփյուռքի նախարարության ծրագրերին:  «Քուվեյթի հայ համայնքը Սփյուռքի ամենակուռ և կազմակերպված համայնքներից է», - ընդգծեց նախարարը և համայնքի ղեկավարին հրավիրեց մասնակցելու 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Հայաստանում կայանալիք «Ճարտարապետների և ճարտարագետների համահակական 4-րդ համաժողովին»: Նախարարը նշեց նաև, որ պետք է աշխատել Քուվեյթի Պետությունում Ճարտարապետների և ճարտարագետների ակումբ ստեղծելու ուղղությամբ:


Նախարարը հետաքրքրվեց նաև տուրիստական ընկերության գործունեությամբ և պատրաստակամություն հայտնեց աջակցելու ընկերությանը՝ համագործակցել ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի պատասխանատու կառույցների հետ:


Արշո Դարբինյանը ներկայացրեց ՀՀ-ում զբոսաշրջության ուղղությամբ իրականացվող աշխատանքները և «Դուդուկ» տուրիստական ընկերության ծրագրերն ու հեռանկարները:


ՀՀ սփյուռքի նախարարը շնորհավորեց հյուրերի Ամանորն ու Սորբ Ծնունդը՝ մաղթելով, որ 2018 թվականը լինի առողջության, անձնական  հաջողությունների և ձեռքբերումների տարի:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Հոկտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: