Նորություններ

2017-12-05 15:00:00 | Նորություններ
Ի գիտություն զանգվածային լրատվության միջոցների

«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2004թ. մարտի 3-ի N 333-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգի» պահանջներին համապատասխան, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունը 2017թ. դեկտեմբերի 5-ից դեկտեմբերի 29-ն իրականացնում է ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում:


Հավատարմագրվելու համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր դիմում, որտեղ պետք է նշված լինեն՝

ա/ լրատվական միջոցի անվանումը, գտնվելու վայրը

բ/ հավատարմագրման ներկայացվող լրագրողի անուն ազգանունը

գ/ լրագրողի և նրա ներկայացրած լրատվամիջոցի էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարներն ու 3x4 չափի մեկ լուսանկար:


Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար դիմումին կից պետք է ներկայացվի նաև ՀՀ-ում լրագրողի հավատարմագրման՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի լուսապատճեն, իսկ բնօրինակը ներկայացնում է լրագրողը:


Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով, իսկ լրատվական գործունեություն իրականացնողի դիմումում ավելի պակաս ժամկետ մատնանշելու դեպքում՝ տվյալ ժամկետով:


Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվամիջոցը ներկայացնող ոչ ավելի, քան 2 լրագրող և 2 լուսանկարիչ կամ  տեսաձայնագրման 2 օպերատոր:


Ուշացումով՝ ս.թ. դեկտեմբերի 29-ից հետո ներկայացվելիք դիմումներին ընթացք չի տրվի:

 

ՀՀ սփյուռքի նախարարության 

մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչություն 

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Հոկտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: