Նորություններ

2017-12-04 16:15:00 | Նորություններ
ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն

Դեկտեմբերի 4-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը, Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

 

Նրանք զեկուցեցին շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների և միջոցառումների վերաբերյալ, հստակեցրին առաջիկա անելիքները:


Նախարար Հրանուշ Հակոբյանն ամփոփեց և ներկայացրեց նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 2-ը Ֆրանսիայի Հանրապետությունում և Շվեյցարիայի Համադաշնությունում իր աշխատանքային այցի արդյունքները:


Նախարարը կարևորեց հայրենադարձությանը վերաբերող օրենքի, ռազմավարության և  ծրագրի վերջնական ամփոփումը, սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի և նախարարին կից հասարակական խորհրդի տարեվերջյան նիստերի անցկացումը,  «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ամանորյա բարեգործական ցուցահանդես-տոնավաճառի կազմակերպումը, նախարարության 10-ամյակի միջոցառումների նախապատրաստումը:

 

Տրվեցին հանձնարարականներ, կազմվեց ժամանակացույց, նշանակվեցին պատասխանատուներն ու համակարգողները:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Հուլիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

26.01.2018  |  Ելույթներ

Անգնահատելի է հայ պարբերականների դերն ու առաքելությունը մեր պատմության, մշակույթի, ազգային ինքնության պահպանման գործում, մասնավորապես՝ Սփյուռքի պարագայում: