Նորություններ

2017-12-03 00:00:00 | Նորություններ
ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալն հանդիպեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչներին

ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը և նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը դեկտեմբերի 2-ին հանդիպեցին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչներին՝ ՄԱԿ-ի ՓՀԳ գերագույն հանձնակատարի գործողությունների հարցերով տեղակալ Ջորջ Օկոթ Օբբոյի գլխավորությամբ: Վերջինս Հայաստան է ժամանել տարածաշրջանային ճանաչողական այցի շրջանակներում:

Հադիպման ընթացքում Սերժ Սրապիոնյանը ողջունել է Հայաստան կատարած արդեն երկրորդ այցի կապակցությամբ և մաղթել հաջող աշխատանք:

Կողմերը քննարկել են սիրիական պատերազմի ընթացքում Հայաստան եկած սիրիահայերի ինտեգրացման ուղղությամբ Հայաստանի կառավարության կատարած աշխատանքները: Օբբոյի ղեկավարած պատվիրակությանն են ներկայացվել այն բոլոր միջոցառումներն ու կատարած աշխատանքները, որ արվել են սիրիահայերին օգնելու նրանց՝ հայաստանյան իրականությանը ինտեգրելու ուղղությամբ, ինչպես նաև նախատեսվող քայլերը: Սերժ Սրապիոնյանը իր խոսքում հայտնեց, որ. «Սիրիահայերը այստեղ չեն ընկալվել զուտ որպես փախստականներքանիոր մենքդժբախտաբարմեր հայրենակիցներին ընդունելու 100-ամյա փորձ ունենքԵթե ոչ սոցիալական խնդիրները լուծելու հնարավորությունապա գոնեհոգեբանական պատրաստվածություն ունենք մեր հայրենակիցներին ընդունելուԵվպետք է փաստելոր այդ ընթացքում մարդկանց նման լուրջ քանակ ընդունելուդեպքում ոչ միայն կենցաղայինայլ նաև հոգեբանական խնդիրներ առաջանում են»:

ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը տեղեկացրեց, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը ավարտական փուլին է հասցրել Սիրիահայերի ինտեգրման ռազմավարությունը ուղենշող ռազմավարությունը և ուղարկվել է շահագրգիռ կողմերին՝ եզրակացություններ ստանալու համար:

Ջորջ Օկոթ Օբբոն շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության ու կատարված աշխատանքը մանրամասն ներկայացնելու համար և հայտնեց, որ իրենց գրասենյակն էլ ստացել փաստաթղթի նախնական տարբերակը, և խնդրեց, նաև, որ ավարտական տեսքի բերվելուց հետո նորից իրենց տրամադրեն՝ համապատասխան քայլեր ձեռնարկելու համար:

Կցված նկարներ`

  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Հուլիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

26.01.2018  |  Ելույթներ

Անգնահատելի է հայ պարբերականների դերն ու առաքելությունը մեր պատմության, մշակույթի, ազգային ինքնության պահպանման գործում, մասնավորապես՝ Սփյուռքի պարագայում: