Նորություններ

2017-12-01 17:51:00 | Նորություններ
ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե հուշամեդալով է պարգևատրել ամերիկահայ բարերար Մանուկ Տէյիրմենճյանը

Արարատի մարզի Նորամարգ համայնքում այսօր՝ դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել ամերիկահայ բարերարի կողմից հիմնովին վերանորոգված դպրոցի բացման արարողությունը, որին ներկա էր նաև Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: ՀՀ սփյուռքի նախարարի հրամանով Մանուկ Տէյիրմենճյանը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության հուշամեդալով: Փոխնախարարը հուշամեդալը հանձնեց Մանուկ Տէյիրմենճյանի ներկայացուցիչ և վստահված անձ Սուրեն սարկավագ Գևորգյանին: Արարողության ընթացքում բացվեց նաև բարերարի տատիկի՝ Ագապի Քադեշյանի հուշատախտակը: Մանուկ Տէյիրմենճյանի իսկ խոստովանությամբ՝ տատիկն է նրան տվել հայեցի դաստիարակություն:


Իր խոսքում Սերժ Սրապիոնյանը ներկաներին փոխանցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքն ու շնորհակալությունը և նշեց, որ նախարար Հակոբյանը տեղյակ է բարերարի իրականացրած գործունեությունից: Սրապիոնյանը հայտնեց նաև, որ նախարարը մեծ կարևորություն է տալիս մեր հայրենակիցների իրականացրած աշխատանքներին՝ մասնավորապես Հայաստանի սահմանապահ գյուղերում, և ապա նշեց. «Մենք տպավորված ենք ասելը քիչ է, ոչ միայն մեր բարերարի կատարած գործերով, այլև այն հայկական ոգով, որ մենք ականատես եղանք դպրոցում: Այս դպրոցը քայլում է դեպի ապագան: Միայն պայմաններ էին հարկավոր: Խորապես շնորհակալ ենք Մանուկ Տէյիրմենճյանին, ով տեսել է գյուղը, տեսել է կարիքները և հոգացել դրանք»

 

Պետք է նշել, որ բարերարը մինչ այս հիմնովին վերանորոգել է նաև Գյումրու թիվ 3 օժանդակ դպրոցը և կառուցել խաղահրապարակ:


Բացման արարողությանը, բացի ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանից, ներկա էին ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը և այլք: Հյուրերը շրջայց կատարեցին հիմնանորոգված դպրոցում, ծանոթացան դպրոցի պայամաններին: Դպրոցի աշակերտները հյուրերին ներկայացրին պարային համարներ, ասմունք և հայկական խոհանոցի կերակուրներ: 

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Հուլիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

26.01.2018  |  Ելույթներ

Անգնահատելի է հայ պարբերականների դերն ու առաքելությունը մեր պատմության, մշակույթի, ազգային ինքնության պահպանման գործում, մասնավորապես՝ Սփյուռքի պարագայում: