Նորություններ

2017-11-14 17:51:00 | Նորություններ
Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Երիտասարդ ընտանիքի Աստվածաշունչը» գրքի շնորհանդեսը

Նոյեմբերի 14-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ  «Երիտասարդ ընտանիքի Աստվածաշունչը» գրքի շնորհանդեսը: Գիրքը Հայաստան է բերվել սիրիահայ ընտանիքներին բաժանելու համար: Միջոցառմանը ներկա էին գրքի հայերեն տարբերակի հեղինակներ Արաբական Ծոցի Աստվածաշնչային ընկերության ընդհանուր քարտուղար դոկտոր Հրայր Ճեպեճյանը, դոկտոր Արտա Ճեպեճյանը. ինչպես նաև՝ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը, հայաստանյան կառույցի ներկայացուցիչներ, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ճորճ Բարսեղյանը, սիրիահայ ընտանիքներ, հյուրեր:


Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց գրքի լույս ընծայումը: Նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ, որ Ավետարանչական ընկերակցությունը Հայաստանում ևս ակտիվ գործում է: Համոզված  եմ, որ «Երիտասարդ ընտանիքի Աստվածաշունչը» հայ ընտանիքում մանուկների քրիստոնեական դաստիարակության կարևոր միջոց է»:


«Երիտասարդ ընտանիքի Աստվածաշունչը» գրքի մասին իրենց դիտարկումները ներկայացրին և արժևորեցին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, Երեւանի պետական մանկավարժական համալսարանի Սփյուռք գիտա-ուսումնական կենտրոնի հիմնադիր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրականագետ, գրաքննադատ Սուրեն Դանիելյանը, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ճորճ Բարսեղյանը, Երևանի Հայ Ավետարանական եկեղեցու հովիվ` վեր. Հովհաննես Հովսեփյանը:


Գրքի ստեղծման աշխատանքների և նպատակների մասին խոսեց Հրայր Ճեպեճյանը: Նա շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանն ու Ավետարանչական ընկերակցությանը աջակցության համար և նշեց, որ «Երիտասարդ ընտանիքի Աստվածաշունչը» արդեն հասել է Լիբանանի հայ ընտանիքներին, շուտով կհասնի նաև Հալեպ: «Շնորհակալ եմ, որ կարողացա գրքի մի խմբաքանակ էլ հասցնել Հայաստան, սիրիահայ ընտանիքներին բաժանելու համար». – հավելեց նա:

Կցված նկարներ`

  
  
  
  
  
  
  
  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Նոյեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30

ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՍԱՆ ՊԱՈՒԼՈ ՆԱՀԱՆԳԻ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ

ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ՎԱՀԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

 

Հարգարժա՛ն պարոն Հակոբյան,


Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ Սան Պաուլոյի Պետական համալսարանում կայացած ընտրություններում հաղթելու արդյունքում և նահանգապետի հրամանով նշանակվել եք հիշյալ հաստատության ռեկտոր:

24.10.2017  |  Ելույթներ

Գերապայծա՛ռ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյան,

Հոգևոր Հայրեր,

Հարգարժա՛ն գիտնականներ, ներկաներ,


Շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյա հոբելյանի կապակցությամբ, հոբելյան, որի մեկնարկը տրվեց այս տարվա սեպտեմբերին Մխիթարյան միաբանության Մայրավանքում և այսօր էլ շարունակվում է Մայր հայրենիքում: