Նորություններ

2017-11-06 15:27:00 | Նորություններ
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբանն ընդունեց երգչուհի Սոֆի Մխեյանին

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը այսօր՝ նոյեմբերի 6-ին, ընդունեց երգչուհի Սոֆի Մխեյանին: Հանդիպման ընթացքում երգչուհին նախարարին ներկայացրեց իր և երգիչ Արսեն Սաֆարյանի Արգենտինայի և Բրազիլիայի հայ համայնքներում հոկտեմբերի 22-30-ը կազմակերպված համերգային շրջագայությունների արդյուքները:


Երգիչները համերգներով հանդես են եկել ՀՀ սփյուռքի նախարարության «Կրթամշակութային աջակցություն հայ համայնքներին» 2017թ. ծրագրի շրջանակներում:


Սոֆի Մխեյանը կիսվեց երկու երկրներում գործող հայ համայնքներից ստացած դրական տպավորություններով:


Երգիչները Բրազիլիայի Օզասկո քաղաքում ելույթ են ունեցել Հայկական մշակութային 5-րդ փառատոնի համերգի ընթացքում:


Հոկտեմբերի 25-30-ը երգիչները Օզասկոյից մեկնել են Բուենոս-Այրես, որտեղ հոկտեմբերի 28-ին տեղի հայ համայնքի ներկայացուցիչների աջակցությամբ կազմակերպվել է համերգ «Վիսենտե Լոպեսի Դերձակյան» վարժարանում, որին մասնակցել են  աշակերտներ, ուսուցիչներ, համայնքի ներկայացուցիչներ:


Համայնքի ներկայացուցիչները՝ Արգենտինայի սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա վրդ. Ամիրյանի գլխավորությամբ կազմակերպել են ևս մեկ համերգ նաև Հայ Օգնության Միության ծերանոցում:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Փետրվար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28

ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՍԱՆ ՊԱՈՒԼՈ ՆԱՀԱՆԳԻ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ

ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ՎԱՀԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

 

Հարգարժա՛ն պարոն Հակոբյան,


Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ Սան Պաուլոյի Պետական համալսարանում կայացած ընտրություններում հաղթելու արդյունքում և նահանգապետի հրամանով նշանակվել եք հիշյալ հաստատության ռեկտոր:

26.01.2018  |  Ելույթներ

Անգնահատելի է հայ պարբերականների դերն ու առաքելությունը մեր պատմության, մշակույթի, ազգային ինքնության պահպանման գործում, մասնավորապես՝ Սփյուռքի պարագայում: