Նորություններ

2017-10-11 17:20:00 | Նորություններ
Սփյուռքի նախարարն ընդունեց շվեյցարահայ գործարար, բարերար Մայք Պարոնյանին և «Ազադ» դեղագործական կազմակերպության տնօրեն Տիգրան Հախվերդյանին

Հոկտեմբերի 11-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց շվեյցարահայ գործարար, բարերար Մայք Պարոնյանին և «Ազադ» դեղագործական կազմակերպության տնօրեն Տիգրան Հախվերդյանին:


Նախարարը բարձր գնահատեց նրանց հայրենանվեր գործունեությունը՝ նշելով, որ Սփյուռքի նախարարությունը նախաձեռնել է «Աջակցություն սահմանապահ գյուղերին» ծրագիրը, որի շրջանակներում սփյուռքյան տարբեր կազմակերպություններ և անհատներ ստանձնում են հայաստանյան կամ Արցախի սահմանապահ որևէ գյուղի հովանավորությունը՝ լուծելով այդ գյուղի սոցիալ-տնտեսական և բազում այլ խնդիրներ: «Ուրախ եմ, որ ձեր օժանդակությամբ հիմնանորոգվեց ու կահավորվեց Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի մանկապարտեզը, իսկ այժմ վերանորոգում եք Այգեհովիտի բուժհաստատությունը, որից օգտվում են նաև հարևան գյուղերի բնակիչները», - ընդգծեց նախարարը:


Հյուրերը ներկայացրին Հայաստանում իրենց հիմնադրած «Ազադ» դեղագործական կազմակերպությունը, որտեղ այսօր աշխատում է 60 հայ գիտնական ու բժիշկ: «Մեր արտադրանքը հիմնականում արտահանվում է, հուսով ենք՝ տարեցտարի արտադրանքի ծավալները կմեծանան, ինչը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը», - նշեց Մայք Պարոնյանը:


Կարևորելով Հայրենիքում ներդրումներ կատարելու գործարարների արդյունավետ ջանքերը՝ նախարարն անդրադարձավ նաև Շվեյցարիայի «Հայաստանին օգնություն» բարեգործական կազմակերպության գրեթե 30-ամյա գործունեությանը Հայաստանում, որի ներկայացուցիչը Մայք Պարոնյանն է: «1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո հիմնադրված «Հայաստանին օգնություն» կազմակերպությունը բազում բարեգործական ծրագրեր է իրականացրել Հայաստանում և մինչ օրս մշակում և կյանքի է կոչում այլ օգտակար ձեռնարկներ», - հավելեց նախարարը:


Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի ներդրումային գրավչությունը սփյուռքահայ գործարարներին ներկայացնելուն և «Ազադ» դեղագործական կազմակերպության հաջող փորձը տարածելուն վերաբերող հարցեր:

Կցված նկարներ`

  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Դեկտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՍԱՆ ՊԱՈՒԼՈ ՆԱՀԱՆԳԻ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ

ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ՎԱՀԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

 

Հարգարժա՛ն պարոն Հակոբյան,


Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ Սան Պաուլոյի Պետական համալսարանում կայացած ընտրություններում հաղթելու արդյունքում և նահանգապետի հրամանով նշանակվել եք հիշյալ հաստատության ռեկտոր:

24.10.2017  |  Ելույթներ

Գերապայծա՛ռ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյան,

Հոգևոր Հայրեր,

Հարգարժա՛ն գիտնականներ, ներկաներ,


Շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյա հոբելյանի կապակցությամբ, հոբելյան, որի մեկնարկը տրվեց այս տարվա սեպտեմբերին Մխիթարյան միաբանության Մայրավանքում և այսօր էլ շարունակվում է Մայր հայրենիքում: