Նորություններ

2017-09-13 15:20:00 | Նորություններ
ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության պատվիրակությունն այցելեց Սփյուռքի նախարարություն

Սեպտեմբերի 13-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության պատվիրակությանը՝ ատենապետուհի Քարոլին Շմավոնյանի գլխավորությամբ: ՀՕՄ պատվիրակության կազմում էին փոխատենապետուհի Նայիրի Տերտերյանը, քարտուղարուհի Ռիթա Հինթլյանը, գանձապահ Սիլվա Գույումճյանը, ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության անդամներ Լիզա Ավագյանը, Նելլի Վեքիլյանը, Աննա Տեր Հակոբյանը, Վարսենիկ Սարգիսյանը, Սոնյա Աքելյանը, Ալեսյա Բեջանյանը Օժիկ Գրիգորյանը, Նելլի Նարգիզյանը:


Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհավորեց կառույցի անդամներին՝ ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչության 25-ամյակի և սեպտեմբերի 6-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ՀՕՄ-ի «Սոսե» մանկապարտեզի հանդիսավոր բացման առթիվ: Հրանուշ Հակոբյանը կարևորեց Սփյուռքում ՀՕՄ-ի հայանպաստ գործունեությունը, առողջապահական, կրթական, սոցիալական ծրագրերի իրականացումը, պատշաճ ուշադրությունը լեզվի և ինքնության պահպանության հարցերին: Նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ, որ հավաքվել եք Կենտրոնական վարչության ամբողջ կազմով: Մենք հպարտանում ենք ՀՕՄ-ով, որովհետև մեկ դարից ավելի է՝ այսքան ազգանվեր աշխատանքներ եք կատարել: Դուք ձեր գործունեությամբ ապացուցել եք, որ հայ կինը նվիրյալ է, նախաձեռնող, գործունյա: Աշխարհի բոլոր կետերում ՀՕՄ-ուհիների արածը միշտ էլ արդյունավետ է եղել: Շատ կարևոր են հայոց լեզվի պահպանության հարցերին ուղղված գործունեությունը, հատկապես երիտասարդների շրջանում: Ինքնության պահպանման, երիտասարդներին հայ պահելու համար մեծ նշանակություն ունեն նրանց Հայաստան այցելությունները»:


Նախարարը ներկայացրեց Սահմանապահ գյուղերին աջակցության» ծրագիրը և առաջարկեց 43 գյուղերից ընտրել մեկն ու այն դարձնել «ՀՕՄ-ի գյուղ», շենացնել այն, մանկապարտեզ, դպրոց վերանորոգել, սոցիալական ծրագրեր իրականացնել:


Քննարկվեցին Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին կառույցի մասնակցությանը, ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՕՄ-ի միջև համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր:


ՀՕՄ Կենտրոնական վարչության անդամները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և բարձր գնահատանքի համար: Նրանք նախարարին ներկայացրին իրականացրած աշխատանքները, պատրաստակամություն հայտնեցին մասնակցել «Սահմանապահ գյուղերի աջակցություն» շարժմանը, ակտիվացնել մասնակցությունը նախարարության ծրագրերին:


ՀՕՄ-ը Հայաստանում գրանցվել է 1991 թվականին և շուրջ 600 անդամուհիներով գործում է Հայաստանի Հանրապետության 48 համայնքում:


ՀՕՄ-ի առաքելությունն է՝ նպաստել Հայաստանի Հանրապետությունում իրավական, ժողովրդավարական պետության ձևավորմանը և քաղաքացիական հասարակության կերտման գործընթացին, օժանդակել հայ ժողովրդի սոցիալական, կրթական, առողջապահական և բարեսիրական ծրագրերի իրականացմանը:

Կցված նկարներ`

  
  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Նոյեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30

ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ, գերաշնո՛րհ տեր Վազգեն Միրզախանյան,

թբիլիսահայ համայնքի թանկագի՛ն հայրենակիցներ,

հարգելի՛ հյուրեր,

24.10.2017  |  Ելույթներ

Գերապայծա՛ռ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյան,

Հոգևոր Հայրեր,

Հարգարժա՛ն գիտնականներ, ներկաներ,


Շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյա հոբելյանի կապակցությամբ, հոբելյան, որի մեկնարկը տրվեց այս տարվա սեպտեմբերին Մխիթարյան միաբանության Մայրավանքում և այսօր էլ շարունակվում է Մայր հայրենիքում: