Նորություններ

2017-08-11 13:00:00 | Նորություններ
Մահացել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մայրը

Օգոստոսի 10-ին մահացել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մայրը՝ Թերեզա Հեքիմի Օհանյանը:


ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները ցավակցում են նախարար Հրանուշ Հակոբյանին և նրա բոլոր հարազատներին՝ անդառնալի կորստի կապակցությամբ և իրենց զորակցությունը հայտնում այս ծանր պահին:


Թերեզա Օհանյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 12-ին, ժամը՝ 18:00-ին, Երևանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:


Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 13-ին, ժամը՝ 13:00-ին, Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում:


Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:


***

Թերեզա Հեքիմի Օհանյանը ծնվել է 1927 թվականի դեկտեմբերի 9-ին, Նոր Բայազետի շրջանի Սարուխան գյուղում, ծառայողի ընտանիքում:


Սարուխանի միջնակարգ դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո 1945 թվականին ընդունվել է Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը:


Բուհն ավարտել է գերազանց գնահատականներով և 1949 թվականին նշանակվել է աշխատանքի Նոր Բայազետի շրջանի Բատիկյան (այժմ` Գանձակ) գյուղի յոթնամյա դպրոցում` որպես պատմության ուսուցչուհի:


Երկու տարվա մանկավարժական գործունեությունից հետո նշանակվել է Լանջաղբյուր գյուղի ութամյա դպրոցի տնօրեն և այդ պաշտոնում աշխատել 1951 թվականից մինչև 1966 թվականը:


Թերեզա Օհանյանի գլխավորությամբ դպրոցը դարձել է իր ժամանակի առաջավոր ուսումնական հաստատություններից մեկը, որն ուներ համերաշխ և նվիրյալ մանկավարժական կոլեկտիվ:


Հաշվի առնելով Թերեզա Օհանյանի մարդկային, մասնագիտական, կազմակերպական բարձր որակները՝ 1966 թվականին նրան վստահել են Կամո (ապա՝ Գավառ) քաղաքի Հացառատ թաղամասի նոր հիմնադրված հեռակա միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը, և այդ պաշտոնում նա աշխատել է շուրջ 22 տարի:


Որպես բարեխիղճ աշխատանքի գնահատական՝ նա պարգևատրվել է բազմաթիվ շնորհակալագրերով, պատվոգրերով, Լենինի հոբելյանական մեդալով:


Թերեզա Օհանյանի և նրա ամուսնու՝ Գավառի պետական համալսարանի հիմնադիր ռեկտոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ Հրանտ Հակոբյանի ողջ գիտակցական կյանքը սերունդների կրթության ու դաստիարակության գործին սիրով և նվիրումով ծառայելու փայլուն օրինակ են:


Նա դաստիարակել է չորս զավակ, ունի ութ թոռ և տասնհինգ ծոռ:


Նրա հիշատակը միշտ պայծառ կմնա իր աշակերտների, հարազատների և ճանաչողների սրտերում:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Դեկտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՍԱՆ ՊԱՈՒԼՈ ՆԱՀԱՆԳԻ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ

ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ՎԱՀԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

 

Հարգարժա՛ն պարոն Հակոբյան,


Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ Սան Պաուլոյի Պետական համալսարանում կայացած ընտրություններում հաղթելու արդյունքում և նահանգապետի հրամանով նշանակվել եք հիշյալ հաստատության ռեկտոր:

24.10.2017  |  Ելույթներ

Գերապայծա՛ռ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյան,

Հոգևոր Հայրեր,

Հարգարժա՛ն գիտնականներ, ներկաներ,


Շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյա հոբելյանի կապակցությամբ, հոբելյան, որի մեկնարկը տրվեց այս տարվա սեպտեմբերին Մխիթարյան միաբանության Մայրավանքում և այսօր էլ շարունակվում է Մայր հայրենիքում: