Նորություններ

2017-07-17 13:01:00 | Նորություններ
Տեղի ունենցավ «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը

Հուլիսի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:


Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Դիմելով արիտունցիներին՝ նախարարը մասնավորապես նշեց. «Սիրելի՛ արիտունցիներ, այսօր կատարվել է ձեր երազանքը, և դուք եկել եք Հայրենիք, որը պետք է սիրեք, վայելեք, նրանից ուժ առնեք ու վերադառնաք Հայաստան ընդմիշտ մնալու պայմանով: Բարո՛վ եք եկել»:


Նախարարն ընդգծեց, որ «Արի տուն»  ծրագրի 5-րդ փուլն այս տարի ամենամեծն է՝ հյուրընկալելով 190 սփյուռքահայ երիտասարդ աշխարհի 17 երկրներից՝ Արգենտինայից մինչև Քուվեյթ: «Իմ երիտասա՛րդ բարեկամներ, դուք ժամանել եք Հայաստան, որպեսզի վայելեք 14 անմոռաց, հիասքանչ օրեր ձեր Հայրենիքում: Ձեր պայծառ, ուրախ, ժպտուն աչքերը դեռ երկար են հիանալու, զարմանալու, զմայլվելու հայրենի երկրով: Ամեն օր դուք կլսեք հայկական խոսք, բառ ու բան, մոմ կվառեք Էջմիածնում, կխոնարհվեք Ցեղասպանության անմեղ զոհերի հուշահամալիրի անմար կրակի առջև, կլինեք Սևանում, Գառնիում, Նորավանքում, զորամաս կայցելեք: Հայաստանի լավագույն վայրերը կլինեն ձեր առջև: Անմոռանալի օրեր կանցկացնեք «Արի տան» ճամբարում, որտեղ կդառնաք մեկ ընտանիք, միասին կստեղծեք հայկական մի գեղեցիկ ցանց, որը կոչվում է «Արի տուն»:


Նախարար Հրանուշ Հակոբյանը հորդորեց արիտունցիներին յուրաքանչյուր առավոտը սկսել հայերեն սովորելով, միմյանց հետ խոսել հայերեն: «Ձեր լեզուն հայերենն է: Անգլիացի ամենահանճարեղ գրողներից մեկը՝ Ջորջ Բայրոնն ասում էր՝ Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է: Ուրեմն՝ չմոռանա՛ք հայերենը, խոսե՛ք ոսկեղենիկ մայրենիով»,-ասաց Հրանուշ Հակոբյանը:


Ելույթ ունեցավ նաև Իսպանիայի «Արարատ» միության նախագահ Արարատ Ղուկասյանը: Ողջունելով արիտունցիներին՝ նա նշեց. «Դուք գտնվում եք ձեր տանը: Սա Հայրենիքը բացահայտելու, ճանաչելու հիանալի հնարավորություն է: Դուք այստեղ կծանոթանաք միմյանց հետ, կշփվեք ու կբարեկամանաք: Թող սա լինի ձեր կյանքի ամենաանմոռանալի ամառը»:


Այնուհետև իրենց ողջույնի և շնորհակալական խոսքն ասացին «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի մասնակիցները: Վրաստանից ժամանած, Թիֆլիսի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի սան Ռուբեն Պետրոսյանը մասնավորապես նշեց. «Մեր Հայրենիքը փոքր է, բայց հզոր: Մենք պետք է հաճախ գանք այստեղ, ճանաչենք ու սիրենք մեր երկիրը: Շնորհակալություն Սփյուռքի նախարարությանը՝ մե՛ր նախարարությանը, մեզ այսքան գրկաբաց ընդունելու համար»:


Ծրագրի 5-րդ փուլին մասնակցում է սփյուռքահայ երիտասարդներ 17 երկրից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Թուրքմենստանից, Վրաստանից, Թուրքիայից, Լիբանանից, Քուվեյթից, Սիրիայից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Բելգիայից, Իտալիայից, Լեհաստանից և Ավստրիայից:


Միջոցառման ավարտին արիտունցիները ասմունքեցին և հանդես եկան երաժշտական կատարումներով:

Կցված նկարներ`

  
  
  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Հուլիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

 

Մեծահարգ պարոն Նախագահ,


Ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները Արցախի Հանրապետութ­յան Նախագահ ընտրվելու առիթով:

25.04.2017  |  Ելույթներ

Երուսաղեմի Հայոց Պատրիարք

Ամենապատիվ Տ. Նուրհան

արքեպիսկոպոս Մանուկյան 

Հարգարժան Ռուվեն Ամիթայ,

Հարգելի մասնակիցներ,

 

Երեկ  Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ մեր հայրենակիցներն ու աշխարհի հարյուրավոր երկրների առաջադեմ ներկայացուցիչներն իրենց խորին հարգանքի և անկեղծ խոնարհումի տուրքը մատուցեցին Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։