Նորություններ

2017-07-14 21:11:00 | Նորություններ
Ավարտվեց «Արի տուն» ծրագրի ևս մեկ փուլ

Հուլիսի 14-ին Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի երրորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր:


Ողջունելով արիտունցիներին՝ Վահագն Մելիքյանը փոխանցեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ջերմագին խոսքերը: Նա մասնավորապես նշեց. «Սիրելի՛ պատանիներ և աղջիկներ, ուրախ եմ ողջունել ձեզ Հայրենիքում: Հայաստանը ձեր տունն է, բարով եք եկել: Դուք մեր ապագան եք: Պահեք ու պահպանեք մեր երկիրը, պահպանեք մեր ոսկեղենիկ լեզուն ու ավանդույթները: Հավատում եմ, որ այս օրերը ուրախ ու բովանդակալից են անցել, և ձեր կապը Հայրենիքի հետ ավելի կսերտանա: Երբ վերադառնաք տուն, կլինեք Հայաստանի դեսպանները Սփյուռքում: Բոլորդ ամուր կապվեք իրար, ցանց ստեղծեք, ներգրավեք նաև ձեր մյուս ընկերներին, եղեք համախմբված և միասնական»:


Արիտունցիները հանդես եկան համերգային ծրագրով, որը պատրաստել էին ճամբարային օրերի ընթացքում, երգեցին ու պարեցին խարույկի շուրջ::


Հավելենք, որ ծրագրի 3-րդ փուլին մասնակցում է 172 սփյուռքահայ պատանի ու աղջիկ աշխարհի 14 երկրից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Մոլդովայից, Վրաստանից, Թուրքիայից, Աբխազիայից, Հորդանանից, Քուվեյթից, ԱՄՆ-ից, Նիդերլանդներից, Կիպրոսից, Չեխիայից և Շվեդիայից:

Կցված նկարներ`

  
  
  
  
  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Փետրվար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28

ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՍԱՆ ՊԱՈՒԼՈ ՆԱՀԱՆԳԻ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ

ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ՎԱՀԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

 

Հարգարժա՛ն պարոն Հակոբյան,


Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ Սան Պաուլոյի Պետական համալսարանում կայացած ընտրություններում հաղթելու արդյունքում և նահանգապետի հրամանով նշանակվել եք հիշյալ հաստատության ռեկտոր:

26.01.2018  |  Ելույթներ

Անգնահատելի է հայ պարբերականների դերն ու առաքելությունը մեր պատմության, մշակույթի, ազգային ինքնության պահպանման գործում, մասնավորապես՝ Սփյուռքի պարագայում: