Նորություններ

2017-07-14 20:07:00 | Նորություններ
«Miss summer Lebanon» և «Mister summer Lebanon» մրցույթների մասնակիցները հյուրընկալվեցին Սփյուռքի նախարարությունում

Հուլիսի 16-ին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանն ընդունեց Լիբանանի «Miss summer Lebanon» և «Mister summer Lebanon» մրցույթների մասնակիցներին և նրանց ուղեկցող պատվիրակությանը, որոնք «Թալինա թրավել» ընկերության աջակցությամբ ճանաչողական այցով գտնվում են Հայաստանում:


Սերժ Սրապիոնյանը ողջունեց երիտասարդներին և նշեց, որ ուրախ է Սփյուռքի նախարարությունում հյուրընկալելու բարեկամ երկրի` Լիբանանի երիտասարդներին: Փոխնախարարն իր խոսքում կարևորեց Լիբանանի պետության և լիբանանցի ժողովրդի վերաբերմունքը Հայոց ցեղասպանությունից հետո անօթևան մնացած հայ գաղթականների նկատմամբ: «Հայոց ցեղասպանությունից հետո Լիբանանը դարձավ մեր հայրենակիցների կյանքի նոր հանգրվանը: Շնորհիվ բարյացակամ վերաբերմունքի՝ մեր հայրենակիցները կարողացան շարունակել իրենց կյանքը՝ հավատարիմ մնալով, սակայն, սեփական արմատներին, լեզվին և ինքնությանը: Ամոքելով իրենց վերքը՝ ստեղծեցին դպրոցներ, մշակութային կենտրոններ, միություններ, որոնք շարունակում են իրենց գոյությունը շուրջ հարյուր տարի», -նշեց Սերժ Սրապիոնյանն ու հավելեց, որ այսօր արդեն հայերը դարձել են Լիբանանի լիիրավ քաղաքացիներ և կարևոր դերակատարություն ունեն երկրի քաղաքական, մշակութային ու հասարակական կյանքում:


Փոխնախարարը խոսեց նաև Սփյուռքի նախարարության ծրագրերի մասին, շեշտելով այն ծրագրերը, որոնք ուղղված են հատկապես Սփյուռքի երիտասարդներին: Այնուհետև Սերժ Սրապիոնյանը պատասխանեց լիբանանցի երիտասարդների հարցերին:


Հանդիպմանը ներկա «Միսս Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչ Գայանե Շահինյանը խոսեց «Միսս Հայաստան-2017» մրցույթի անցկացման մասին և հորդորեց ներկաներին այդ մասին տեղյակ պահել իրենց հայ ընկերուհիներին, ծանոթներին, որոնք այցելելով հիմնադրամի կայք-էջ՝ կարող են ծանոթանալ մասնակցության մանրամասներին:


Հանդիպման ավարտին «Miss summer Lebanon» և «Mister summer Lebanon» մրցույթների մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ընդունելության համար՝ միաժամանակ ներկայացնելով Հայաստանից ստացած տպավորությունները:

Կցված նկարներ`

  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Սեպտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30

ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ, գերաշնո՛րհ տեր Վազգեն Միրզախանյան,

թբիլիսահայ համայնքի թանկագի՛ն հայրենակիցներ,

հարգելի՛ հյուրեր,

20.09.2017  |  Ելույթներ

Հարգելի ներկաներ,


Այսօր մեկնարկում է ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների հետ համատեղ իրականացվող «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնը: