Նորություններ

2017-07-13 19:51:00 | Նորություններ
«Սփյուռքը նոր հորիզոնների դիմաց. Սփյուռքահայի ինքնահասկացողությունը» խորագրով հավաքը ավարտեց աշխատանքները

Հուլիսի 13-ին Բեյրութի Պիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքում աշխատանքներն է ավարտել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նախաձեռնությամբ «Սփյուռքը նոր հորիզոնների դիմաց. սփյուռքահայի ինքնահասկացողությունը» խորագրով հավաքը, որին մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, հայագետներ, մտավորականներ` Հայաստանից և Սփյուռքից:

 

«Ո՞վ է սփյուռքահայը, ի՞նչ է նշանակում հայ լինել Սփյուռքում» թեմայով վերջին նիստում զեկուցումներով հանդես են եկել Շիրազ Ճերեճյանը, Հրայր Ճեպեճյանը և Նանոր Խաչերյանը:


Շիրազ Ճերեճյանը կարևորել է վերլուծական մտքով և առարկայական մոտեցումներով առողջ քննարկումների կազմակերպումը, սփյուռքահայի՝ հայ արմատներին կառչած մնալը, Սփյուռքում Հայաստանն ու Արցախը կյանքի մասնիկը դարձնելն ու միաժամանակ Արևմտյան Հայաստանը, Կիլիկիան չմոռանալը:


Հիմնվելով իր դոկտորական թեզի վրա և հաշվի առնելով Հայրենիքում հաստատված սփյուռքահայերի փորձը, գաղափարներն ու մտահոգությունները՝ Նանոր Խաչերյանն առանձնացրել է մի քանի հիմնական ուղղություններ, որոնք ցույց են տալիս, թե սփյուռքահայն ինչպես է մոտենում Հայրենիքին և հայկական իրականությանը: Նա նշել է, որ պետք է մշակել նոր մոտեցումներ՝ Սփյուռքի ներուժը Հայաստանում օգտագործելու ուղղությամբ:


Հրայր Ճեպեճյանը նշել է, որ 21-րդ դարում ինքնության պահպանության սպառնալիքները մեծաթիվ են և մշտանորոգ: Այնուամենայնիվ նա հուսադրող է համարել այն հանգամանքը, որ մշակույթի և պահանջատիրության գործոնները հայության մեջ դեռևս տիրական են և չնայած լեզվի նահանջին՝ ինքնության կանչն առկա է:


Հրաչ Գույումճյանն ընդհանուր գծերով ամփոփել է հավաքի ընթացքում արտահայտված գաղափարները ու նկատել, որ Սփյուռքի նախարարությունը և նախարարը Սփյուռքի հետ գործակցում են ոչ թե ուղղահայց, այլ հորիզոնական կապերով:


Հավաքին եզրափակիչ խոսքով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության նախաձեռնությունը, որը հնարավորություն է տվել տարբեր մոտեցումներով հասկանալ հայ ինքնության ներկան: Նախարարը կարևորել է ծրագրերը, որոնք իրականացվում են հային Հայրենիք բերելու ուղղությամբ: «Աշխարհի տարբեր երկրների համայնքներում ապրող հայությունը բազմաշերտ մշակույթների կրող է և չնայած տարբերություններին՝ ունի ընհանուր գծեր, ինչպիսիք են արմատները, ազգային ինքնագիտակցությունը, Հայրենիքը, պատմությունը, Հայրենիքի հետ զգացական կապը», - նշել է նա:


Նախարարն անդրադարձել է հայ ինքնության պահպանման ու զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին և կարևորել է երկու ուղղությունները՝ երիտասարդների մասնակցությամբ ձեռքբերած հաջողությունները և այն ձեռնարկները, որոնք նպաստում են համայնքային կյանքից հեռացած հայորդիներին դեպի համայնք ու Հայրենիք վերադարձնելուն: «Հայաստանը հզոր է Սփյուռքով: 2017թ. սեպտեմբերին Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում կանցկացվի Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը, որի մասնակիցները մեծամասնությունը, կարծում եմ, կլինեն Սփյուռքի ակտիվ երիտասարդները», - նշել է նախարար Հրանուշ Հակոբյանը:


Նախարարը հայ ինքնության ամրապնդման առաջնահերթություններ է համարել պահանջատիրությունը, Արցախի և Հայաստանի հզորացումը: «Հայ է այն մարդը, ով իրեն հայ է զգում, կապված է հայկական արմատներին և պատրաստ է աշխատել և գործակցել Հայրենիքի հետ», - խոսքը եզրափակել է Սփյուռքի նախարարը:


Եռօրյա հավաքին փակման խոսքով հանդես է եկել Արամ Առաջին Կաթողիկոսը: Նա նշել է, որ Սփյուռքի հզորացումը ենթադրում է մեր կառույցների վերաշխուժացում, որտեղ կարևոր է հայ երիտասարդի դերը:


Արամ Առաջինը հայտարարել է, որ Կաթողիկոսարանի Երիտասարդական բաժանմունքը Սփյուռքի համայնքներում թեմական մակարդակով կկազմակերպի հայ ինքնության պահպանման թեմայով համաժողովներ:


Եզրափակելով խոսքը՝ Կաթողիկոսն ասել է, որ անհրաժեշտ է շարունակել սկսած աշխատանքները և նոր գործնական քայլեր կատարել հայ ինքնության պահպանման ուղղությամբ:


Հավաքի ավարտին մասնակիցներն ընդունել են հայտարարություն: 

Կցված նկարներ`

  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Հուլիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

 

Մեծահարգ պարոն Նախագահ,


Ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները Արցախի Հանրապետութ­յան Նախագահ ընտրվելու առիթով:

25.04.2017  |  Ելույթներ

Երուսաղեմի Հայոց Պատրիարք

Ամենապատիվ Տ. Նուրհան

արքեպիսկոպոս Մանուկյան 

Հարգարժան Ռուվեն Ամիթայ,

Հարգելի մասնակիցներ,

 

Երեկ  Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ մեր հայրենակիցներն ու աշխարհի հարյուրավոր երկրների առաջադեմ ներկայացուցիչներն իրենց խորին հարգանքի և անկեղծ խոնարհումի տուրքը մատուցեցին Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։