Նորություններ

2017-06-19 19:02:00 | Նորություններ
ՀՀ ազգային ժողովի նախագահն ընդունեց Կիպրոսի նախագահի հանձնակատարին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 19-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:


Արա Բաբլոյանը, ողջունելով պատվիրակության այցը Ազգային ժողով, բարձր է գնահատել Հայաստանի և Կիպրոսի միջև առկա քաղաքական երկխոսությունը: Նա նշել է. «Հայաստանի և Կիպրոսի միջև խորհրդարանական հարաբերությունները վերջին տարիների ընթացքում համատեղ ջանքերի շնորհիվ թեւակոխել են նոր փուլ, և այսօր առկա է գերազանց միջխորհրդարանական համագործակցություն»:


ՀՀ ԱԺ նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Կիպրոսի բարեկամ ժողովրդին 1915 թվականին Ցեղասպանությունից մազապուրծ գաղթականներին օգնության ձեռք մեկնելու և 1975 թվականին Հայոց ցեղասպանությունը՝ որպես եվրոպական առաջին երկիր, ճանաչելու ու դատապարտելու համար: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը և Կիպրոսը մշտապես սատարել են միմյանց դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Կիպրոսի խնդրի կարգավորման հարցերում:


ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ Կիպրոսի առջեւ ծառացած խնդիրը կստանա արդարացի իրավական լուծում:


Արա Բաբլոյանն անդրադարձել է նաև միջազգային կառույցներում հայկական և կիպրական խորհրդարանական պատվիրակությունների միմյանց աջակցելու հարցին՝ կարևորելով համագործակցությունը նաև այդ հարթակներում:


Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ երկու երկրները պատմական շատ ընդհանրություններ և հնագույն մշակույթ ունեն, որոնց վրա հիմնված է ժողովուրդների բարեկամությունը:


Ֆոտիու Ֆոտիսն անդրադարձել է նաև Կիպրոսի հայկական համայնքին, որը, նրա խոսքով, մեծ դերակատարություն ունի Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական կապերի ամրապնդման ու զարգացման գործում:


Պարոն Ֆոտիսը նշել է, որ Կիպրոսը և Հայաստանը պիտի խորացնեն համագործակցությունը տնտեսական, մշակութային և հոգևոր ոլորտներում՝ միասին պայքարելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և երկու երկրների առջև ծառացած խնդիրները կարգավորելու ուղղությամբ:

Կցված նկարներ`

  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Նոյեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30

ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՍԱՆ ՊԱՈՒԼՈ ՆԱՀԱՆԳԻ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ

ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ՎԱՀԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

 

Հարգարժա՛ն պարոն Հակոբյան,


Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ Սան Պաուլոյի Պետական համալսարանում կայացած ընտրություններում հաղթելու արդյունքում և նահանգապետի հրամանով նշանակվել եք հիշյալ հաստատության ռեկտոր:

24.10.2017  |  Ելույթներ

Գերապայծա՛ռ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյան,

Հոգևոր Հայրեր,

Հարգարժա՛ն գիտնականներ, ներկաներ,


Շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյա հոբելյանի կապակցությամբ, հոբելյան, որի մեկնարկը տրվեց այս տարվա սեպտեմբերին Մխիթարյան միաբանության Մայրավանքում և այսօր էլ շարունակվում է Մայր հայրենիքում: