Նորություններ

2017-06-19 17:00:00 | Նորություններ
Կիպրոսի Հանրապետության նախագահի հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատարի գրասենյակի պատվիրակությունը այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և Մատենադարան

ՀՀ սփյուռքի նախարարության հրավերով Հայաստան գտնվող  Կիպրոսի Հանրապետության նախագահի հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատարի գրասենյակի պատվիրակությունը՝ հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսը, հանձնակատարի խորհրդական Ալեքսանդրոս Կաիսը և  հանձնակատարի սփյուռքի հարցերով խորհրդական Տալիա Նատոնիուն, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանի, Եվրոպայի համայնքների վարչության պետ Կարեն Ավանեսյանի և Մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էվելինա Բաղդասարյանի ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ:


Այնուհետև նրանք այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ և շրջայց կատարեցին թանգարանում:


Ֆոտիու Ֆոտիսը պատվավոր հյուրերի հուշամատյանում գրառում կատարեց, որում մասնավորապես ասված էր. «Դժվար է հավատալ այն ամենին, ինչ մենք տեսանք այսօր, բայց դժբախտաբար ճշմարտությունը սահմռկեցնող է: Ես այստեղ եմ՝ Կիպրոսի ժողովրդի անունից հարգանքի տուրք մատուցելու թուրքերի կողմից գործած հանցագործության զոհերի հիշատակին: Յուրաքանչյուր մարդ պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ես Կիպրոսից եմ, մի երկրից, որը բռնաճնշումների ենթարկվեց Թուրքական իշխանությունների կողմից 1974թ.: Այսօր մենք պետք է համախմբենք մեր ուժերը՝ կանխելու բոլոր նոր արյունահեղությունները աշխարհում: Մենք պետք է լինենք միասին՝ մեր ժողովուրդների շրջանում նպաստելու մարդու իրավունքների գերակայության հաստատմանը: Եկեք հավատանք, որ միջազգային հանրությունը թույլ չի տա, որ կրկնվեն Հայոց ցեղասպանության նման հանցագործությունները»:


Կիպրոսից ժամանած պատվիրակությունը այցելեց նաև Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ - Մատենադարան, հյուրերը շրջեցին ցուցասրահներով, ծանոթացան հնագույն մատյաններին, բարձր գնահատեցին հայ գրչության արվեստը:

Կցված նկարներ`

  
  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Հուլիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

 

Մեծահարգ պարոն Նախագահ,


Ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները Արցախի Հանրապետութ­յան Նախագահ ընտրվելու առիթով:

25.04.2017  |  Ելույթներ

Երուսաղեմի Հայոց Պատրիարք

Ամենապատիվ Տ. Նուրհան

արքեպիսկոպոս Մանուկյան 

Հարգարժան Ռուվեն Ամիթայ,

Հարգելի մասնակիցներ,

 

Երեկ  Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ մեր հայրենակիցներն ու աշխարհի հարյուրավոր երկրների առաջադեմ ներկայացուցիչներն իրենց խորին հարգանքի և անկեղծ խոնարհումի տուրքը մատուցեցին Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։