Նորություններ

2017-06-19 15:00:00 | Նորություններ
ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն

Հունիսի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ փոխըմբռնման հուշագրի ստորագրում Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարի գրասենյակի միջև:

 

Կիպրոսի պատվիրակության կազմում էին Կիպրոսի Հանրապետության  նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսը, հանձնակատարի խորհրդական Ալեքսանդրոս Կաիսը, հանձնակատարի սփյուռքի հարցերով խորհրդական Տալիա Նատոնիուն:


ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց հյուրերին և կարևորեց երկու երկրների միջև միջազգային հուշագրի ստորագրումը՝ որպես համագործակցության սկիզբ:


Կիպրոսի Հանրապետության  նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսը նույնպես կարևորեց հուշագրի ստորագրումը՝ այն համարելով պատմական իրադարձություն: Նա մասնավորապես նշեց. «Հայաստանը և Կիպրոսը պատմական և մշակութային կապեր ունեն: Մեր երկրները համագործակցում են շատ բնագավառներում, հաճախակի են նախագահների, վարչապետերի մակարդակով փոխայցելությունները, որ ցույց են տալիս, թե որքան լավ հարաբերություններ ունենք: Այսօր քննարկելու ենք սփյուռքի հարցերով մեր ջանքերը միավորելու,  համագործակցությունն ավելի ընդլայնելու հեռանկարները: Ուզում եմ նաև Կիպրոսի Նախագահի և կառավարության անունից շնորհակալություն հայտնել Կիպրոսի հարցում հանգուցալուծման հասնելու գործընթացին աջակցելու համար: Կիպրոսը Եվրամիության անդամ է, ի դեմս Կիպրոսի դուք լավ ընկեր ունեք նաև ԵՄ-ում: Կարելի է ասել, որ Կիպրոսը Հայաստանի դեսպանն է ԵՄ-ում: Հուսով եմ, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Կիպրոսում, նաև Հունաստանի մասնակցությամբ»:


ՀՀ սփյուռքի նախարարը ներկայացրեց գերատեսչության ծրագրերը, քննարկվեցի համագործակցության ոլորտները և ուղղությունները:


Հուշագրի ստորագրումից հետո ցուցադրվեց ֆիլմ ՀՀ սփյուռքի նախարարության գործունեության վերաբերյալ:

Կցված նկարներ`

  
  
  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Հուլիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

 

Մեծահարգ պարոն Նախագահ,


Ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները Արցախի Հանրապետութ­յան Նախագահ ընտրվելու առիթով:

25.04.2017  |  Ելույթներ

Երուսաղեմի Հայոց Պատրիարք

Ամենապատիվ Տ. Նուրհան

արքեպիսկոպոս Մանուկյան 

Հարգարժան Ռուվեն Ամիթայ,

Հարգելի մասնակիցներ,

 

Երեկ  Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ մեր հայրենակիցներն ու աշխարհի հարյուրավոր երկրների առաջադեմ ներկայացուցիչներն իրենց խորին հարգանքի և անկեղծ խոնարհումի տուրքը մատուցեցին Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։