Նորություններ

2017-06-15 19:15:00 | Նորություններ
ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ լոնդոնաբնակ հեքիաթագիր Նունե Սարգսյանի հեքիաթների մատենաշարի շնորհանդեսը

Հունիսի 15-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ լոնդոնաբնակ հեքիաթագիր Նունե Սարգսյանի հեքիաթների մատենաշարի շնորհանդեսը:


Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Նունեն այսօր դարձել է հայ մանուկների ամենաճանաչելի մանկագիրներից մեկը: Նրա հեքիաթներում նույնիսկ վիշապները կարող են գեղեցիկ ու բարի լինել, լույսի ու խավարի պայքարում միշտ հաղթում է լույսը: ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի օգնությամբ Նունեի հեքիաթները փոխադրվել են Գավառի (Բայազետի), Գյումրվա (Կարնո) և Արցախի բարբառներով: Այսօր մենք աշխատում ենք սիրելի Նունեի հեքիաթները փոխադրել արևմտահայերենի: Նրա հեքիաթներից մի քանիսը վերածվել են տիկնիկային բեմադրությունների և հաջողությամբ ցուցադրվում են Թումանյանի անվան տիկնիկային և Խամաճիկների թատրոններում»:


Նախարարը գոհունակությամբ ընդգծեց, որ 2006-2016թթ. Նունեի գրքերը նվեր են ստացել Երևանի քաղաքային և համայնքային գրադարանները, Երևանի 5 մանկատները, Գյումրիի 29 դպրոցական, Ստեփանակերտի 9 դպրոցական, Մոսկվայի և Պետերբուրգի հայակական կենտրոնների գրադարանները, Լոնդոնի հայկական դպրոցները:


ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ նախարարության նախաձեռնությամբ և պատվերով ամեն տարի լույս տեսնող «Գրական Սփյուռք» տարեգրքի 2017թ. համարում կընդգրկվի նաև լոնդոնահայ հեքիաթագիր Նունե Սարգսյանի հեքիաթներից մեկը:


Նախարարը կարևորեց հեղինակի ընտանիքի և մասնավորապես ամուսնու՝ Արմեն Սարգսյանի դերը՝  Նունեի ստեղծագործական հաջողություններում: «Նունեն այսօր երեք թոռնիկ ունի և համոզված եմ, որ հեքիաթները ստեղծվում են նախևառաջ իր թոռնիկների համար՝ նրանց հասկանալի գեղեցիկ գրական հայերենով, - ասաց նախարարը՝ հավելելով, - վստահ եմ, որ մեր այսօրվա հանդիպումը մեզ պիտի առավել բարիացնի, ազնվացնի, մեր մեջ ավելացնի սերն ու հանդուրժողականությունը միմյանց հանդեպ»:


Այնուհետև հեքիաթագրի գործերի մասին գնահատանքի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը: «Այն մանուկները, ովքեր մեծանում են հեքիաթներ լսելով, նրանց մեջ ամրանում են լավագույն հատկանիշները: Նունե Սարգսյանի հեքիաթները երեխաներին են հրամցնում գեղեցիկը, բարին, վեհը: Իսկ եթե կա ազնիվ նպատակ, ապա պատահականությունն անգամ գալիս է օգնելու գտնել ելքը», - նշեց Վիկտոր Կատվալյանը:


ՀՀ ԳԱԱ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանն ընդգծեց, որ Նունե Սարգսյանի հեքիաթներում ձևի և բովանդակության ներդաշնակություն է: «Մենք տեսնում ենք հայկական և անգլիական մշակույթների զուգակցումը, ինչը ստեղծում  և նոր հմայք է հաղորդում հեքիաթներին», - ասաց նա:


Այնուհետև հանդես եկավ Սփյուռքի նախարարի տեղակալ, գրականագետ Սերժ Սրապիոնյանը՝ նշելով, որ բավականին դժվար է բավարարել 21-րդ մանուկներին և հետաքրքիր դառնալ նրանց համար: «Նունե Սարգսյանի հեքիաթները հետաքրքիր են մանուկների և հատկապես հայ մանուկների համար: Նունեի գենետիկայում զգալի է հայկական միֆականությունը», - ասաց Սերժ Սրապիոնյանը:


ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության պետ, հայրենադրարձ Նաիրի Մուրադյանը նշեց. «Ուրախ եմ, որ պիտի փոխադրեմ տիկին Նունեի հեքիաթները արևմտահայերենի և կարծում եմ, որ եթե արևելահայ մշակույթի կրողներն են մտածում իրենց գործերը արևմտահայերենի փոխադրելու ուղղությամբ, ուրեմն արևմտահայ լեզուն ու մշակույթը երբեք չի կորչի»:


Շնորհանդեսի ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ հեղինակը՝ Նունե Սարգսյանը՝ նշելով. «Շատ հուզված եմ, որովհետև այս հանդիպումն ինձ համար անակնկալ էր: Շնորհակալ եմ Սփյուռքի նախարարությանը և հատկապես նախարար Հրանուշ Հակոբյանին՝ իմ հեքիաթները արևմտահայերենի փոխադրելու առաջարկության և նախաձեռնության համար: Անպայման ուզում եմ նշել, որ տիկին նախարարը ճիշտ էր, երբ ասաց, թե ընտանիքը մեծ նշանակություն ունի արվեստագետի կայացման գործում: Իմ պարագայում շնորհակալ եմ մանկությանս ընկերոջն ու ամուսնուս՝ Արմենին, ով ինձ վստահություն ներշնչեց և համոզեց գրել հեքիաթներ»:


Նունե Սարգսյանն ասաց, որ ինքը գրել է նաև մեծերի համար, սակայն հոգեհարազատը մանուկների աշխարհն է: «Մենք պետք է փայփայենք մանուկների աշխարհը և օգնենք երեխաներին ճիշտ մեծանալ: Հեքիաթագրի գործն այն է, որ մանուկներին ներկայացնի գեղեցիկը, երևակայականը, օգնի նրանց երազել: Չէ՞ որ բոլոր համաշխարհային լուրջ հայտնագործությունների նախասկիզբն ի սկզբանե երազնանք է, որը հետագայում դառնում է իրականություն», - ասաց հեղինակը:


Խոսքով հանդես եկավ նաև Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ յուրաքանչուր Հայաստան վերադարձին Երևանն առավել գեղեցկացած են տեսնում: «Ես զգում եմ, որ իմ կնոջ՝ Նունեի լավատեսական կանխատեսումները ճիշտ են և 50 տարի անց մենք կունենանք բոլորովին այլ Հայաստան», - նշեց նա:


Հանդիպման ավարտին ընթերցվեցին հատվածներ հեղինակի՝ Արցախի բարբառով փոխադրված «Երեք վիշապ» հեքիաթից:

Կցված նկարներ`

  
  
  
  
  
  
  
  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Հունիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30

Հարգարժան մաեստրո,

Երգչախմբի թանկագին անդամներ,

 

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները «Սահակ-Մեսրոպ» երգչախմբի հիմնադրման 40-ամյակի և նրա տաղանդավոր ղեկավար Խաչիկ Յիլմազյանի ստեղծագործական գործունեության 60-ամյա հոբելյանների առիթով:

25.04.2017  |  Ելույթներ

Երուսաղեմի Հայոց Պատրիարք

Ամենապատիվ Տ. Նուրհան

արքեպիսկոպոս Մանուկյան 

Հարգարժան Ռուվեն Ամիթայ,

Հարգելի մասնակիցներ,

 

Երեկ  Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ մեր հայրենակիցներն ու աշխարհի հարյուրավոր երկրների առաջադեմ ներկայացուցիչներն իրենց խորին հարգանքի և անկեղծ խոնարհումի տուրքը մատուցեցին Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։