Նորություններ

2017-05-19 18:19:00 | Նորություններ
Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Պայքար Սվազլյանին

Մայիսի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Իտալիայի Բոլոնիա քաղաքի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Իտալիայի տեղական մարմնի նախագահ Պայքար Սվազլյանին:


Ջերմորեն ողջունելով հյուրին՝ նախարարի պաշտոնակատարն իր գոհունակությունը հայտնեց իտալահայ հայագետի և հասարակական գործչի կողմից իրականացվող ազգանպաստ գործունեության վերաբերյալ:


Քննարկվեց տարբեր երկրներում գործող հայագիտական կենտրոնների համագործակցության, նրանց կողմից իրականացվող ծրագրերի համակարգման հարցը:


Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Պայքար Սվազլյանը կարևորեց Սփյուռքի նախարարության հետ հայագիտական կենտրոնների ակտիվ համագործակցությունը: Նա հավաստիացրեց, որ առաջիկայում առավել ակտիվ ու արդյունավետ կլինեն Իտալիայի հայ համայնքի ներուժը Հայաստանի զարգացման գործում ներգրավելու նրանց ջանքերը:


Պայքար Սվազլյանն անդրադարձավ վերջերս Իտալիայի Սենատում Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիված միջոցառմանը, որը կազմակերպել էր Իտալիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանատունը:


Պարոն Սվազլյանը տեղեկացրեց նաև Իտալիայի տարբեր քաղաքներում շարունակվող Հայոց ցեղասպանության ճանաչման հաղթարշավի մասին և ընդգծեց, որ Թուրքիայի դեսպանությունը փորձում է լռեցնել տեղական իշխանություններին տարբեր սպառնալիքներով: Դրա հետ կապված Պայքար Սվազլյանը հավելեց, որ Իտալիայի Սենատի անդամ Ալդո դի Բիաջիոն սենատում հարց է բարձրացրել՝ պահանջելով վարչապետից և Արտաքին գործերի նախարարից, որպեսզի նրանք վերջ դնեն Թուրքիայի դեսպանի կողմից Իտալիայի ներքին գործերին խառնվելու և համայնքային խնդիրներին միջամտելու գործողություններին:  

   

Քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Կցված նկարներ`

  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Նոյեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30

ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՍԱՆ ՊԱՈՒԼՈ ՆԱՀԱՆԳԻ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ

ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ՎԱՀԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

 

Հարգարժա՛ն պարոն Հակոբյան,


Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ Սան Պաուլոյի Պետական համալսարանում կայացած ընտրություններում հաղթելու արդյունքում և նահանգապետի հրամանով նշանակվել եք հիշյալ հաստատության ռեկտոր:

24.10.2017  |  Ելույթներ

Գերապայծա՛ռ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյան,

Հոգևոր Հայրեր,

Հարգարժա՛ն գիտնականներ, ներկաներ,


Շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյա հոբելյանի կապակցությամբ, հոբելյան, որի մեկնարկը տրվեց այս տարվա սեպտեմբերին Մխիթարյան միաբանության Մայրավանքում և այսօր էլ շարունակվում է Մայր հայրենիքում: