Նորություններ

2017-05-18 19:59:00 | Նորություններ
ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ավստրալիայի Միավորված եկեղեցու անդամներին

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյան ընդունեց Ավստրալիայի Միավորված եկեղեցու անդամներին` Ավստրալիայի Հայ Ավետարանական Ընկերակցության նախագահ և Լոնգուվիլի Սուրբ Էնդրյու Միավորված եկեղեցու հոգևոր հովիվ վերապատվելի Գրիգոր Յումաշջեկյանի գլխավորությամբ:


Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ Սփյուռքի նախարարի պաշտոնակատարը կարևորեց միջ եկեղեցական կապերի դերը ժողովուրդների փոխճանաչման և համագործակցության գործում, շնորհակալություն հայտնեց 2015թ. Միավորված եկեղեցու համագումարի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման համար: Նա մասնավորապես ասաց. «Ուրախ եմ, որ այսպիսի մեծ խմբով այցելել եք առաջին քրիստոնյա երկիր: Վերջին շրջանում Հայաստան տեղափոխված սիրիահայերի խնդիրների լուծման ուղղությամբ, մենք ավելի ակտիվ ենք համագործակցում Ավետարանական Եկեղեցու հետ, ինչպես նաև կրթության և մշակույթի ոլորտներում: Մեծ ուշադրություն ենք դարձնում սահմանային գյուղերին, և ուրախ եմ, որ դուք որդեգրել եք Չորաթանը և փորձում եք օգնել: Հուսով եմ, որ դուք շրջագայելով Հայաստանում և Արցախում, կճանաչեք և կսիրեք մեր երկիրը, ձեր տպավորություններով ու ոգևորությամբ կվարակեք բազմաթիվ ավստրալացիների, որպեսզի նրանք ոչ միայն այցելեն Հայաստան, այլև գան և ներդրումներ կատարեն մեծ հնարավորությունների ու հեռանկարների երկիր Հայաստանում:


Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գրիգոր Յումաշջեկյանը նշեց, որ Հայ Ավետրանական եկեղեցին Ավստրալիրայում Միավորված եկեղեցու լիիրավ անդամներից է: Նա տեղեկացրեց, որ այս այցելությունը դեպի Հայաստան կազմակերպվել է  Լոնգուիլիի Սուրբ Էնդրյու Միավոված եկեղեցու միաբանության  անդամների խնդրանքով: Ճամփորդության  նպատակն է անմիջականորեն առնչվել հայ ժողովրդի մշակույթին, այցելել Հայաստանի և Արցախի բոլոր մարզերի պատմամշակութային վայրեր: Նա ևս համոզմունք հայտնեց, որ  հետևելով այս խմբի օրինակին՝ Հայաստանը բացահայտելու ճանապարհը կբռնեն բազմաթիվ ավստրալացիներ, և հատկապես հայ համայնքի ներկայացուցիչները:

Կցված նկարներ`

  
  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Մայիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

26.01.2018  |  Ելույթներ

Անգնահատելի է հայ պարբերականների դերն ու առաքելությունը մեր պատմության, մշակույթի, ազգային ինքնության պահպանման գործում, մասնավորապես՝ Սփյուռքի պարագայում: