Նորություններ

2017-05-17 18:16:00 | Նորություններ
Դասախոսություն Սփյուռքի նախարարությունում՝«Հայազգի զորավարները, մարշալները» թեմայով

Մայիսի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում «Սարդարապատի հերոսամարտի և առաջին հանրապետության ականավոր գործիչների մեծարման օրեր» ծրագրի շրջանակում պատմաբան, ՀՀ բանակի փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանցը հանդես եկավ հայազգի զորավարների, մարշալների մասին դասախոսությամբ:


Հայ ժողովրդի համար հաղթանակ խորհրդանշող ամսին՝ մայիսին կազմակերպված դասախոսությանը մասնակցեցին սփյուռքահայ մտավորականներ, ուսանողներ և նախարարության աշխատակիցներ:


Տիգրան Պետրոսյանցը խոսեց համաշխարհային երկու պատերազմներում հայազգի գեներալների, մարշալների դերի մասին: «Տարիներ շարունակ իմ խնդիրն եմ համարել հայոց պատմության ընթացքում աչքի ընկած հայազգի հերոսներին գտնելն ու հասարակությանը ներկայացնելը: Եվ վերջապես 2002թ. Հայկ Խաչատրյանի հետ տպագրեցինք մեր առաջին «Հայկազունք» աշխատությունը, որտեղ ներկայացրինք ազգությամբ հայ 406 գեներալների»:


Տիգրան Պետրոսյանցը ներկայացրեց նաև Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատամարտերում հայերի ինքնակազմակերպման պատմությունը և այդ հաղթանակներում զինվորական բարձրագույն կոչումներ ունեցող հայերի ներդրումը:


Այնուհետև բանախոսն անդրադարձավ Հայաստանի 3-րդ Հանրապետության ժամանակաշրջանում, Արցախյան ազատամարտի ընթացում իրենց մեծ ներդրումը բերած բարձրաստիճան զինվորականներին: «Միքայել Հարությունյան, Նորատ Տեր-Գրիգորյանց, Մուրադ Սարգսյան, Կոմանդոս և այլք. նրանք կանգնած են մեր հաղթանակների և բանակի ձևավորման ակունքներում», - նշեց Տիգրան Պետրոսյանցը:


Շնորհակալություն հայտնելով Տիգրան Պետրոսյանցին ուշագրավ փաստերով հագեցած դասախոսության համար՝ Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը նշեց. «Դուք ներկայացրիք հայ գեներալների ու մարշալների 3 սերնդի պատմությունը: Այսօրվա սերունդը պետք է ճանաչի մեր հերոսներին, դաստիարակվի նրանց օրինակով, իմանա սեփական ժողովրդի ռազմական պատմությունն ու հպարտանա  նրանով»:

Կցված նկարներ`

  
  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Հուլիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

 

Մեծահարգ պարոն Նախագահ,


Ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները Արցախի Հանրապետութ­յան Նախագահ ընտրվելու առիթով:

25.04.2017  |  Ելույթներ

Երուսաղեմի Հայոց Պատրիարք

Ամենապատիվ Տ. Նուրհան

արքեպիսկոպոս Մանուկյան 

Հարգարժան Ռուվեն Ամիթայ,

Հարգելի մասնակիցներ,

 

Երեկ  Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ մեր հայրենակիցներն ու աշխարհի հարյուրավոր երկրների առաջադեմ ներկայացուցիչներն իրենց խորին հարգանքի և անկեղծ խոնարհումի տուրքը մատուցեցին Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։